HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղնախարարությունը հիշեցնում է հարկային նոր օրենսգրքի արտոնության մասին

2018 թվականի հունվարի 1-ից գործում է ՀՀ հարկային օրենսգիրքը, որի 147-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետին համապատասխան' եկամտային հարկով հարկման բազան որոշելու նպատակով գյուղատնտեսական արտադրանք արտադրող ֆիզիկական անձանց՝ գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումից ստացվող եկամուտները համարվում են նվազեցվող եկամուտներ՝ օրենսգրքի 148-րդ հոդվածի համաձայն:

Այսինքն` գյուղատնտեսական արտադրանքի վերամշակմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտները գյուղատնտեսական արտադրանք արտադրող ֆիզիկական անձանցից գյուղատնտեսական արտադրանք ձեռքբերելիս այդ անձանց վճարած եկամուտներից եկամտային հարկ չեն հաշվարկում (եկամտային հարկի պարտավորություն չի առաջանում): Այս մասին տեղեկացնում է գյուղատնտեսության նախարարությունը։

Միաժամանակ, վերոնշյալ արտոնության կիրառման համար անհրաժեշտ են ֆիզիկական անձի` գյուղատնտեսական արտադրանքի արտադրող լինելը հիմնավորող փաստաթղթեր (օրինակ՝ գրավոր կնքված պայմանագիր` վաճառողի տվյալներում «գյուղատնտեսական արտադրանքի արտադրող» նշումով կամ տեղեկանք կամ համանման այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են ֆիզիկական անձի` վաճառվող գյուղատնտեսական արտադրանքի արտադրող լինելը):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter