HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դին Քեյնը լիահույս է, որ բոլոր պետությունները կճանաչեն ցեղասպանությունը

Հանրահայտ դերասան, հաղորդավար և պրոդյուսեր Դին Քեյնը հարցազրույց է տվել The Jerusalem Post պարբերականին, որի ընթացքում բարձրաձայնել է Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորության մասին:

 Դին Քեյնը, որը մարտի 5-ին Երևանում առաջին անգամ ցուցադրված «Ժխտման ճարտարապետները»  վավերագրական ֆիլմի գործադիր համապրոդյուսերն է, այս օրերին գտնվում է Իսրայելում: Նա մասնակցում է USA Today-ի աստղ,  «Էմմիի» կրկնակի մրցանակակիր Լորա Մքքենզիի ճանապարհորդական հեռուստահաղորդման նկարահանումներին:

Մարտի 14-ին լույս տեսած հոդվածում Դին Քեյնը նշել է, որ թեև չի կարող օտար երկրին թելադրել, թե ինչ անել, նա, այնուամենայնիվ, լիահույս է, որ բոլոր պետությունները կճանաչեն ցեղասպանությունը, քանի որ դա «պատմական փաստ է»: Նա նաև ասել է. «Ես հասկանում եմ ԱՄՆ-ի քաղաքական նախապայմանները. մենք Թուրքիայի հետ դիվանագիտական կապեր ունենք: Պատմություն կամ ցեղասպանություն ուսումնասիրող յուրաքանչյուր մարդու համար միանգամայն պարզ է, որ ցեղասպանությունը եղել է: Այն այսօրվա Թուրքիայի ժողովուրդը կամ կառավարությունը չի գործել… Բայց դա սարսափելի էր, իր անունով կոչեք եղելությունը»,- ասել է Քեյնը:  

Այս այցի ընթացքում Դին Քեյնը նաև կայցելի Իսրայելի իշխանության բարձրագույն մարմին՝ Քնեսեթ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter