HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գերման Ավագյան

Հրետանին պատերազմի աստվածն է

2016-ի ապրիլին Արցախից վերադարձա, ու առաջին գործս ընկերոջս՝ քանդակագործ Սահակ Պողոսյանին հանդիպելն էր։

Երկար հարցուփորձ արեց պատերազմից, իմ տպավորություններից։

Հիացած էի մեր երիտասարդ հրետանավոր տղաներով։

Երբ տանն էի արդեն, նրանցից մեկի հետ հարցազրույց կարդացի, որում երիտասարդ զինվորը խոստովանում էր. «Երրորդ օրը նրանց ջախջախեցինք»։ BBC-ի թղթակցի հարցին՝ իբր ինչու՞ ոչ առաջին երկու օրերին, տղան պարզամտորեն պատասխանեց. «Առաջին երկու օրը սովորում էինք դիպուկ կրակել»։ Պարզվում է, ուսումնական գործընթացի ժամանակ զինվորները շատ քիչ էին կրակել իսկական արկերով, եւ նրանք բավարար հմուտ չէին պատերազմելու համար։

Պարզվեց, Սահակն էլ էր կարդացել այդ հարցազրույցը։

Երկուսս էլ ցնցված էինք։

Մի քանի օր անց այցելեցի ընկերոջս ու տեսա, որ նոր աշխատանք է սկսել։

-Այս քանդակը նվիրված է մեր երիտասարդ հրետանավորներին, - հարցիս պատասխանեց քանդակագործը։

Մի քիչ մասնակից զգացի ինձ այդ աշխատանքին։ Ինքս ինձ համար որոշեցի լուսանկարել քանդակի ծննդյան ողջ ընթացքը։

Սկզբում քանդակն ստեղծվում է պլաստիլինից։ Հաջորդը ձեւավորվում է գիպսից։ Հետո ռեզինի հերթն է։ Պարաֆին է լցվում։ Հետո պարաֆինե քանդակի վրա լցվում է հալված բրոնզը։ վրա է հասնում երկարօրյա մշակումը...

Եվ միայն չորս ամիս անց կարողացա լուսանկարել պատրաստի քանդակը։ Ի դեպ, այդ աշխատանքը Սահակն իրագործեց ռեկորդային կարճ ժամկետում, աշխատելով օրուգիշեր։ Սովորաբար, այս գործընթացը տեւում է շատ ավելի երկար...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter