HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հասանյանների ընտանիքը Նորամարգում զարգացնում է ոչխարաբուծությունը

Դիանա Ղազարյան, Սարո Բաղդասարյան

18-ամյա Ներսես Հասանյանն ապրում է Արարատի մարզի Նորամարգ գյուղում։ Դպրոցում սովորել է մինչեւ իններորդ դասարան։ Արդեն երկու տարի է` հոր հետ ոչխարաբուծությամբ է զբաղվում։ 150 ոչխար և 150 գառ ունեն։

Ներսեսի օրը սկսվում է ոչխարներին ու գառներին դաշտ տանելով։ Մինչ ժամը երկուսը հոտին է հետեւում, հետո նրան փոխարինում է հայրը։ Մինչ ոչխարները կարածեն, Ներսեսը հենվում է հողի թմբին ու հեռախոսով մտնում համացանց: Այդպես է անցկացնում ժամանակը։

Ներսեսը չի դժգոհում իր գործից, ոչխարաբուծությունը համարում է եկամտաբեր աշխատանք։ Ասում է՝ իրենց` եզդիների համար անասնապահությունն է հիմնական զբաղմունքը։

Համաձայն չէ այն տեսակետին, թե Հայաստանում բիզնես հնարավոր չէ անել. «Դե շատ-շատերը ասում են՝ բիզնես չկա, փող չկա։ Մենք մենակ մեր գործով ենք զբաղվում, մենք մեր բիզնեսով, մեր ոչխարաբուծությամբ, ուրիշ բանի հետ գործ չունենք»։

Այս ամառ Ներսեսը զորակոչվելու է, նրան փոխարինելու է եղբայրը, որն այդ ժամանակ կզորացրվի: