HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի 5 քաղաքացի է մահացել Ուֆայի դիտահորում աշխատանքներ իրականացնելիս

Ապրիլի 13-ին, ժամը 19:12-ին ՌԴ-ում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ներկայացուցչից տեղեկություն է ստացվել, որ ՌԴ Ուֆա քաղաքի Բելսկայա 25 հասցեում՝ ռեստորանի դիտահորում աշխատանքներ իրականացնելիս մահացել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ: 

Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության՝ ժամը 19:31-ին կապ է հաստատվել ՌԴ Բաշկորտոստանի Ճգնաժամային Կառավարման Կենտրոնի օպերատիվ հերթապահի հետ, ով հաղորդել է, որ տեղական ժամանակով ժամը 12:18-ին դիտահորում աշխատանքներ կատարելիս մահացել են ՀՀ քաղաքացիներ՝ Կամո Գերասիմի Պետրոսյանը (1983 թ.), Մերուժան Սերգեյի Աֆանիկովը (1962 թ.), Սուրիկ Ժորայի Աֆանիկովը (1981 թ.), Ռոբերտ Գուրգենի Հակոբյանը (1962 թ.) և Ռաֆիկ Գագիկի Գրիգորյանը (1989 թ., ՌԴ քաղաքացի), իսկ Ռուստամ Ռոբերտի Մելքոնյանը (1973 թ.) հոսպիտալացվել է Ուֆայի քաղաքային հիվանդանոց:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Ճշտում. մահացած 5 հայերից 4-ն էին ՀՀ քաղաքացի, իսկ Ռաֆիկ Գագիկի Գրիգորյանը (1989 թ.) Ռուսաստանի Դաշնության քաղաքացի էր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter