HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Սերժ Սարգսյանի հետ

Հիմք ընդունելով Ազգային ժողովի 2018թ. ապրիլի 17-ի՝ Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրելու վերաբերյալ որոշումը՝ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Սերժ Սարգսյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին: Նախագահի պաշտոնական կայքը հայտնում է, որ Հայաստանի նախագահի նստավայրում այսօր կայացել է երկրի նախագահի և նորընտիր վարչապետի առաջին հանդիպումը: 

Շնորհավորելով Սերժ Սարգսյանին՝ Արմեն Սարգսյանն ասել է. «Հաշվի առնելով Ձեր անցած ուղին, կազմակերպչական մեծ փորձն ու հմտությունները, մարդկային որակները՝ վստահ եմ, որ այս պատասխանատու պաշտոնում ևս Ձեր ողջ ներուժը կծառայեցնեք մեր հայրենիքի զարգացմանն ու ժողովրդի բարեկեցության մակարդակի բարձրացմանը»: Արմեն Սարգսյանը Սերժ Սարգսյանին մաղթել է հաջողություններ և արդյունավետ աշխատանք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter