HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրապետության հրապարակ․ ցուցարարները հավաքվում են (ուղիղ միացում)

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ցույցերը շարունակվում են։ Հանրապետության հրապարակում հավաքվել են հարյուրավոր քաղաքացիներ։ Այստեղ է նաև Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ երեկոյան հանրահավաքի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը թվեց ցուցարարների հետագա գործողությունները, որոնց թվում էր կառավարական շենքերի շրջափակումը։ Թե հատկապես որ շենքերը, Նիկոլ Փաշինյանը չէր նշել։ Նա քաղաքացիներին կոչ էր արել առավոտյան 8-ից հավաքվել Հանրապետության հրապարակում՝ որոշելու հաջորդ քայլը՝ հիշեցնելով, որ այսօր Սերժ Սարգսյանի կառավարության առաջին նիստն է նախատեսված։ Քաղաքացիները դեռևս հավաքվում են։

Հրապարակում կենտրոնացվել են մեծ թվով ոստիկանական ուժեր։ 

Ցուցարարների՝ երեկվա հանրահավաքի և քայլերթի մանրամասները՝ այստեղ և այստեղ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter