HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ

Արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 30-ին՝ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց տեղի ունեցավ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ուես Միթչելի միջև:

Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին։ ԱԳՆ ղեկավարն ու պետքարտուղարի տեղակալը համակարծիք էին, որ ստեղծված իրավիճակի լուծման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը պետք է ընթանան ՀՀ Սահմանադրության շրջանակներում:

Էդվարդ Նալբանդյանն ու Ուես Միթչելը մտքեր փոխանակեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի շուրջ։ Զրուցակիցները վերահաստատեցին իրավիճակի լարման բացառման անհրաժեշտությունը և այս առումով կարևորեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության առավել խորացման ուղղությամբ համատեղ քայլերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter