HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտարարություն

2004թ. դեկտեմբերի 1-ին Ալավերդի քաղաքի ավագանին արգելել է տեղական «Անկյուն+3» հեռուստաընկերությանը նկարահանել ավագանու նիստը, ապա քննարկման կեսից փոխել է վարման կարգը եւ նիստը լրագրողների համար հայտարարել դռնփակ: Ավագանու այս վարքագծի համար առիթ է հանդիսացել նրա նախորդ նիստերի լուսաբանումը «Անկյուն+3» հեռուստաընկերությամբ, որը դուր չի եկել ավագանու որոշ անդամների:

ՀՀ օրենսդրության համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը պետք է թափանցիկ եւ հրապարակային լինի: Ալավերդու ավագանին իր կամայական որոշմամբ համայնքի բնակիչներին զրկել է իրենց անմիջական շահերին առնչվող տեղեկատվությունը զանգվածային լրատվամիջոցով ստանալու հնարավորությունից: Եվ տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, քան լրագրողի տեղեկություն ստանալու եւ տարածելու իրավունքի կոպիտ ոտնահարում:

Մենք խստորեն դատապարտում ենք Ալավերդու ավագանու որոշումը եւ բացատրություն պահանջում նրա ապօրինի գործունեության համար:

Մեր կազմակերպությունը նախաձեռնել է նաեւ Ալավերդու ավագանու ընդունած որոշումների ուսումնասիրությունը' պարզելու, թե ինչու է ավագանին դռնփակ նիստեր անցկացնում եւ փորձում գաղտնի պահել կայացվող որոշումները:

«Հետաքննող լրագրողներ» ՀԿ
«Հետք»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter