HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռաֆիկ Աթայան. «Մաքսիմ Հակոբյանի և մեր պատկերացրած Հայրենիքը միանգամայն տարբեր հասկացություններ են»

Նախ և առաջ ուզում եմ շնորհակալություն և երախտագիտություն հայտնել բոլոր այն մարդկանց, հասարակական, քաղաքական կազմակերպություններին, բնապահպան ակտիվիստներին, լրատվամիջոցներին, ովքեր Քաջարան գյուղի համար դժվարին այս օրերին նեցուկ եղան, աջակցեցին մեզ՝ զավթիչներից գյուղը պաշտպանելու ազգային և հայրենասիրական գործում: Մենք հույս ունենք, որ այդ աջակցությունը շարունակություն կունենա մինչև խնդրի հաղթական լուծումը:

Այսօր ուզում եմ անդրադառնալ ևս մի քանի հարցի, որոնք հրատապ են պայքարի ներկա փուլում:

1. Գյուղի տարածքը Քաջարանի կոմբինատին տալու կողմնակիցները հաճախ են շեշտում «հանրային գերակա շահ» հասկացությունը: Մինչև հիմա, սակայն, ոչ ոք չի փորձել պարզաբանել, բացատրել այդ բառակապակցության իմաստը: Հիմա ուզում եմ՝ վերջնականապես հասկանանք, թե ինչ է նշանակում «հանրային գերակա շահ»:

Կշեռքի մի նժարին սահմանային Քաջարան գյուղն է, մյուսին՝ մի քանի անհայտ, ծպտված մարդկանց անձնական շահը, փողի, թալանի հանդեպ անզուսպ մոլուցքը: Եկենք որոշենք՝ սահմանային Քաջարան գյո՞ւղն է գերակա շահ մեր երկրի համար, թե՞ մի քանի հոգու (որոնց անունները գաղտնի են պահվում հանրությունից) անձնական շահը:

Հանրային գերակա շահի մասին խոսելիս հաճախ են մեզ հիշեցնում, թե դրա արդյունքում պետական բյուջե ավելի շատ փող կմտնի: Դե իհարկե պիտի դրանից հարկերի չափն ավելանա: Մի՞թե հարկեր վճարելն էլ ուզում են բարեհոգություն համարել: Բյուջեի փողի նպատակն էլ ի վերջո պետք է սահմանամերձի ամրացումը լինի: Եթե բյուջեում փող ունենք, իսկ սահմանում՝ լքված գյուղեր, ապա ո՞ւմ է պետք այդ բյուջեն:

Ելնելով վերը ասվածից՝ մեկ անգամ ևս հայտարարում եմ՝ գերակա հանրային շահը նախ և առաջ սահմանային գյուղի պաշտպանությունն ու ամրապնդումն է: Այլ գերակա շահ չեմ պատկերացնում:

2. Վերջին ամիսներին մոդայիկ է դարձել մայրաքաղաքից որոշ պաշտոնյաների՝ Քաջարան գյուղ գալ-գնալը: Եվ բոլորն էլ միաբերան այցի ավարտից հետո հայտարարում են, թե Քաջարան գյուղում ընդամենը մի քանի ընտանիք է ապրում: Մաքսիմ Հակոբյանը Նոր տարվա նախօրյակին հայտարարեց, թե տասներկու ընտանիք է ապրում գյուղում:

Այդ կարգի հայտարարությունները ոչ միայն սուտ են ու զրպարտչական, այլև ամոթալի հենց Մաքսիմ Հակոբյանի համար: Եթե իսկապես Քաջարան գյուղում ընդամենը տասներկու ընտանիք է ապրում, ապա առաջին հերթին դրանից պետք է ամաչի կոմբինատի տնօրենը:

Նրա և մյուս պրոպագանդիստների հորինած տեղեկատվությունը ևս մեկ անգամ հաստատում է, որ տարիներ շարունակ այնքան է անտեսվել Քաջարան գյուղի շահը, որ մարդկանց մի մասը հեռացել է այնտեղից: Եթե մենք մի քիչ բարոյականություն ունենանք, ապա պետք է գյուղում ապրողներին խրախուսենք, մարդկանց պատճառված ամենօրյա վնասը փոխհատուցենք, այլ ոչ թե մնացածներին վարկաբեկենք, ահաբեկենք ու քշենք գյուղից:

3. Նոր տարվա նախօրյակին Կապանի տեղական հեռուստատեսությամբ երկար լռությունից հետո ելույթ է ունեցել «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը. աչքներս լույս: Նրա ելույթը լսելուց հետո ևս մեկ անգամ եզրակացրինք, որ Հայրենիքի նրա ընկալումը և մեր պատկերացումն իրար հետ ոչ մի կապ չունեն:

Այդ ելույթը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ մենք պայքարում ենք սահմանային Քաջարանի լինելության, մեր պետության հարավային սահմանների ամրապնդման համար, իսկ Մաքսիմ Հակոբյանը և իր ծպտյալ գործընկերները պայքարում են իրենց, իրենց անհամար եղբայրների ու զավակների, իր՝ կասկածելի դավանանքի տեր տեղակալների ու օգնականների հարստացման համար:

Պետական գերակա շահի անունից խոսող այդ մարդիկ նույնիսկ իրենց զավակներին բանակ չեն ուղարկել, իրենց հայրենի գյուղում թիկնապահներով են շրջում և օրերով փակվում Քաջարանից դուրս գտնվող իրենց պալատներում:

Նրանք խոսում են գյուղին իբր մի քանի միլիոն դրամ տալու մասին, իսկ իրենցից յուրաքանչյուրի ամսական աշխատավարձը միայն կազմում է մի քանի միլիոն դրամ, որոշներինը՝ մի քանի տասնյակ միլիոն դրամ, երբ նույն կոմբինատի բազմաթիվ աշխատողների ամսական միջին աշխատավարձը մոտ 80-90 հազար դրամ է: Այդ մարդիկ շատ վաղուց պետական ու հանրային շահը շփոթում են անձնական շահի հետ:

Եթե չեք հավատում, ապա հաշվեք-հաշվարկեք, թե կոմբինատի այսպես կոչված «արբանյակ» ձեռնարկություններից քանիսն են պատկանում Մաքսիմ Հակոբյանին ու նրա մերձավորներին, փորձեք ճշտել, թե տարեկան քանի միլիարդ դրամ է փոխանցվում հորինված այդ ձեռնարկություններին:

Այնպես որ, Մաքսիմ Հակոբյանի և մեր պատկերացրած Հայրենիքը միանգամայն տարբեր հասկացություններ են: Ուրեմն՝ գյուղի ճակատագրի շուրջ Մաքսիմ Հակոբյանի և նրա ծառաների հետ բանակցելն անլուրջ գործ ենք համարում, ինչի համար և վաղուց հրաժարվել ենք այդ բանակցություններից:

4. Ինչպես գիտեք, օրեր առաջ հրաժարականի դիմում էի ներկայացրել տարածքային իշխանությանը: Տեղյակ եմ պահում, որ այդ դիմումը ընթացք չի ստացել, դեռևս ուժի մեջ է և կմնա այնքան ժամանակ, քանի դեռ հանրապետության կառավարությունը չի հրաժարվել հայտնի հակազգային որոշումից:

5. Վերջին շրջանում կոմբինատի պաշտոնյաների կողմից համառորեն կեղծիքներ են տարածվում այն մասին, թե իբր Քաջարան գյուղի բնակիչները 1968թ. հայտնի երկրաշարժից հետո փոխհատուցում են ստացել: Հայտարարում եմ՝ դա զրպարտություն է: Այն ժամանակ պետության կողմից մասնակիորեն փոխհատուցվել են երկրաշարժի պատճառած վնասները, և երբեք խոսք չի եղել մարդկանց տների ու ունեցվածքի ամբողջական փոխհատուցման մասին: Ավելին, մոտ 50 տարի փայտե, վաղուց փտած տներում մարդկանց պահելը մեծագույն ամոթ է նախ և առաջ կոմբինատի համար:

6. Ուզում եմ հայ հանրությանը տեղյակ պահել, որ գյուղի տարածքի համար վերջին ամիսներին մղվող պատերազմի ընթացքում Քաջարանի կոմբինատի վերնախավը ահուսարսափի քաղաքականություն է իրականացնում գյուղի և գյուղացիների հանդեպ, թեև նրանց ահաբեկումներից մենք չենք ընկճվում:

Դեռևս երկու տարի առաջ են գյուղի երկու ճանապարհի վրա արգելափակոց դրել և շուրջօրյա հսկողություն սահմանել դեպի գյուղ եկող-գնացողների վրա: Իսկ հիմա Քաջարան գյուղի բանակից զորացրված երիտասարդներին աշխատանքի չեն ընդունում՝ մարդկանց հուսահատության մատնելու համար:

7. Մենք դիմում ենք Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանին՝ իրենց երկրի կառավարության միջոցով ապահովել «Քրոնիմետ մայնինգ» ընկերության տնօրեն Պիլարսկու այցը Քաջարան գյուղ, քանի որ, ըստ պաշտոնական տեղեկատվության, հենց այդ ընկերությունն է կոմբինատի գլխավոր սեփականատերը: Գյունտեր Պիլարսկին պետք է բացատրություն տա քաջարանցիներին, թե ինչու են անպայման հավակնում մեր գյուղի տարածքին, երբ գործող հանքավայրը կբավականացնի ևս 2 դար:

8. Դիմում եմ նաև Հայաստանի կառավարությանը՝ վերջնականապես բացահայտել Քաջարանի կոմբինատի իրական սեփականատերերի անունները, որպեսզի Քաջարան գյուղի բնակիչները նրանցից պահանջեն փոխհատուցում՝ ամեն օր գյուղի օդային ավազանին և շրջակա միջավայրին ու մարդկանց առողջությանը հասցվող աներևակայելի վնասների համար:

9. Օգտվելով առիթից՝ ևս մեկ անգամ ի լուր ամբողջ Հայաստանի, գյուղի ամբողջ բնակչության անունից հայտարարում եմ՝ գյուղի տարածքի որևէ մաս «ԶՊՄԿ» ՓԲԸ-ին տալու շուրջ որևէ զիջում կամ բանակցություն լինել չի կարող: Մեր պայքարը շարունակական է: Դարերի ընթացքում քաջարանցին քանիցս պաշտպանել է իր գյուղն օտար զավթիչներից:

Այսօր էլ մենք վճռական ենք մինչև վերջ՝ տեր կանգնելու մեր բնօրրանին և դիմագրավելու զավթիչներին: Եթե շատ-շատերի համար Քաջարան գյուղը հանքավայր է, նորանոր միլիոններ դիզելու միջոց, ապա մեզ համար այն Հայրենիք է, որի շուրջ որևէ սակարկություն լինել չի կարող:

Կոչ եմ անում իմ հայ ժողովրդին միանալ քաջարանցիների անզիջում պայքարին:

Օգտվելով ընձեռված առիթից՝ թույլ տվեք շնորհավորել հայ ազգի Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Ցանկանում եմ՝ ազգիս համար 2012-ը լինի նվաճումների և հաղթանակների տարի:

Ռաֆիկ Աթայան
ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի գյուղապետ
09 հունվարի, 2012թ.

Մեկնաբանություններ (26)

Ա. Միրզախանյան
Պրն. Վահագն, ազնիվ եղեք և Ձեր իսկական անունով ու տվյալներով հանդես եկեք: թող ընթերցողները դիտեն ու իրենց կարծիքը կազմեն... http://www.youtube.com/watch?v=ahObqAjJFk8&NR=1&feature=endscreen
Արտ
- Իմ եղբայրը գողություն չի արել, իր մասնաբաժին մոլիբդենից մի փոքր վերցրել է, ինքը իրեն հասանելիք փայը վերցրել է: Ինքը քաջարանցի է:
Արտ
մարդու եղբայրը նստած ա մոլիբդեն գողանալու համար, ու տեսեք ոնց ա արդարացնում գողությունը ))
Արամայիս Միրզախանյան
Հարգելի պրն. Վահագն, Ձեր խրատական ու մեկնաբանական գրությունը կարդացի... Ասեմ, համացանցում գրելու համար որոշ կուլտուրական զարգացում ու քաղաքացիական պատասխանատվություն է պետք: Համացանցը մտքերի փոխանակման ազատ դաշտ է...դատական օրենքներն ու տույժերը հարց չեն լուծի... Մարդ պետք է կիրթ լինի: Տարբեր ազգեր իրենց տարբեր են պահում համացանցում: Հայերիս մոտ Կուլտուրան դեռ չի մշակվել... Համացանցում գրելիս մարդիկ քողարկվում են կեղծ անվան տակ և չարաշահելով այս հնարավորությունը, թույլ են տալի այն ինչ չի կարելի: Այս վարվելակերպի մեջ մի շարք գործոններ կան, օրինակ օրինակԸ վախ, թերարժեքության բարդույթ, լուտանք թափելու ու զրպարտելու ցանկություն և այլն: Նրանք ովքեր քողարկված են գրում մեկ անգամից կորցնում են իրենց խոսքի ու մտքերի արժեքի 50% -ը: Ընթերցողը նրանց լուրջ չի ընդունում... 15% -ը կորչում է հարցին անծանոթ լինելու պատճառով 15% էլ կորչում է անքաղաքավարի արտահայտությունների պատճառով, իսկ եթե հայերեն լեզվով ու տառերով չի գրում, ապա նրա գրած չկրածը նույն արժեքն ունի: Վերադառնանք Քաջարան ու Ռաֆիկ Աթայանի հոդվածին: Աթայանը ազնիվ ու շիտակ մարդ է, (նրան մոտիկից չեմ տեսել , Քաջարանի հարցին տեսականորեն ծանոթ եմ), իսկ նրանք ովքեր քողարկված նրա դեմ են գրում անազնիվ են... Ինձ քարկոծելուց առաջ քողազերծեք Ձեզ: Հարգանքներով՝ Դոկտ. Արամայիս Միրզախանյան, սփյուռքահայ ,Ստոքհոլմ
Ա. Միրզախանյան
Ճշտում (21): պետք է լինի՝ Պղնձի մեկ կիլոգրամը Լոնդոնի բորսային արժեքներով 7 դոլար է...
Ա. Միրզախանյան, Ստոքհոլմ
Ի սեր Մաշտոցի գրեք հայերեն տառերով, այլապես բան չի հասկացվում... http://www.branah.com/armenian
Աղ Միրզախանյան
Քաջարանում ազնիվ մարդկանց և գողերի ու երկիրը շահագործողների միջև պայքար է գնում: Աթայանի հոդվածի մեջ ասված է ամեն ինչ հստակ: Այս առաջին օրինակը չէ: Օլիգարխները պետական կաշառակեր չինովնիկները, ազգային ժողովի չարչի առևտրական դեպոիտատները Հայստանը դարձրել են իրենց հոր բոստանը: Օրենք չկա, ինչու թափանցիկ չեն հայտարարում օտարերկրյա ֆիրմանների հետ ստորագրած պայմանագիրը: Պղնձի մեկ կիլոգրամը լոնդոնի բորսային արժեքներով 7 հազար դոլար է, որքանով է ծախվում Քաջարանի թալանված հումքը: Ի՞նչ պայմաններում են աշխատում հանքագործները և համեմատած գերմանիայի հանքագործների հետ քանի անգամ քիչ են ստանում... Բառի բուն իմաստով աֆրիկյան մակարդակի գաղութատիրություն ու շահագործում է կատարվում:
Baron
Հարգելի Սասուն, եթե ուշադիր կարդացել եք իմ մեկնաբանությունը, ապա պետք է տեսնեիք, որ խոսում եմ բուն թեմայից, ի տարբերություն շատ-շատերի: Բայց չեմ զլանա կրկին արտահայտել իմ տեսակետը: Ամեն ինչ սկսվեց կառավարության կողմից ապրիլ ամսին ընդունված 627-Ն որոշումից, որով Սյունիքի մարզի վեց գյուղերի, այդ թվում նաև Քաջարանի հողերի որոշ մասը ճանաչվեց հանրային գերակա շահ: Կարծում եմ իմ հետ համաձայն կլինեք, որ խնդիրը այս որոշումն է: Հիմա անդրադարնանք Ռաֆիկ Աթայան գյուղապետին: Որոշումը ընդունվեց ապրիլին, բայց չգիտես ինչու գյուղապետը այդ մասին հիշում է վեց ամիս անց: Հարց է առաջանում` ուր էր գյուղապետը այդ ընթացքում: Անհրաժեշտության դեպքում ինքս կպատասխանեմ այդ հարցին, բայց կցանկանայի, որ դա աներ գյուղապետը: Հաջորդ հարցը, որ առաջանում է` կառավարությունը ընդունել է որոշում, որից դժգոհ են, բայց ընդունողների դեմ պայքարելու փոխարեն հարգարժան գյուղապետը իր ասած պատերազմն է սկսել կոմբինատի դեմ: Այն ժամանակ, երբ Սյունիքում իսկական պատերազմ էր իսկական թշնամու դեմ, որտեղ էր գյուղապետը? Սկզբի համար այսքանը, իսկ Ռաֆիկ Աթայանին կառաջարկեի, եթե անձնական խնդիրներ ունեք կոմբինատի ղեկավարության հետ, դա լուծեք այլ հարթության մեջ, թե չէ Ձեր պահվածքը նմանվում է պաշտոնի չարաշահման: Հ.Գ. Նրանց. ովքեր կփորցեն անձնական վիրավորանքների տոնով խոսել իմ հետ, զգույշ եղեք, կրակի հետ եք խաղում:
narine
Maqsim Hakobyan@ petq e dem ar dem xosi Qajarancineri het,vo4 te herustatesutyamb.Na @ndamen@ kombinati tnoren e...tox nayi mardkanc a4qerin,nor...axr na naxkinum kargin mard er.arje hanun foxi moranal,vor kan srbutyunner,vor bolors sovorakan mahkanacuner enq?inq@ petq e ama4i,vor ir hoxum srjum e tiknapahnerov....
zaven
Paron, armenoid, duq om tashtakitz eq utoom? Kadjarane u nra mardik azniv en u hayrenaser.
Baron
Hargeli Hetq.am, hargarjan Edik Baxdasaryan husov em patvic cacr cheq hamari patasxanelu naxord meknabanutyan mej nshvac im ditarkman@
mahmouzian
rafikatayan is a mench.he has gutts maksim hakboyan is a echec he should have open his eyes when he visited the village a rare donkey he is .and zcmc get out of this.situation honorably.get out .
Արամայիս Միրզախանյան
http://www.facebook.com/groups/267550713312372/members/
Davo
Rafik Atayan@ es patmutyan mech karcum em pchacac heraxosi der e katarum, isk drseric finansner stacor hasarakakan kazm urraki pr en anum irenc pori hamar.Karcum em bolors el gitakcum enq vor ZPMK mer tntesutyan himnasyuneric ev Rafulikner@ che vor petq e mez hayrenasirutyan dasher tan
Սասուն
Պարոն, Baron, Եթե Րաֆիկ Աթայանը իր ստորագրությունը դրել է հոդվածի տակ, ուրեմն նրա տեսակտներն են: Դուք հարցի կարևորությունը թողած հավկթի մեջ մազ եք մանգալիս....Դուք գրեք ու ավելի լավ գրեք: Գրեք հայերեն տառերով...
narine
AZAT,HASKANALI E,VOR PATVER EQ KATARUM.QO HAC VASTAKELU DZEVN EL DA E,QO TESAKN EL DA E;AY MAQSIMI .... MI QANI AMSIC MAQSIM@ HASKANALU E,VOR SXAL ARJEQNERI E DAVANEL EV QO TESAK@ EL NRAN PETQ 4I GALU.{VOR IMANAM OV ES,VO4 MEK@ 4I KAROXANALU QEZ FRKI }
Baron
Hargeli Hetq.am Dzer sayti meknabanutyunneri dasht@ darcel e andznakan viravoranqneri u haraberutyunneri parzabanman tex. Gamanak@ che ardyoq verj tal ays xexkatakutyan@, mite hnaravor che texadrel miayn ayn meknabanutyunner@, voronq anmijakan kap unen hodvaci het? Chem uzum andznavorel, bayc meknabanutyunner groxneric shater@ nuynisk patkeracu chunen , te inchi masin e xosq@. Inch veraberum e nshvac xndrin, apa, im karciqov ev duq ev meknabanutyun toxnoxner@ gnum eq lriv sxal chanaparhov - andznavorelov [email protected] uzum em haskanal Rafik Atayanin - um dem e payqarum na karavarutyan, vor @ndunel e voroshum@, te kombinati tnoreni? Ev da der qich e haytararum e vor inq@ paterazmum e cicaxeli e. Evs mek nkatarum kardalov hodvac@, karox em hamozvac asel, vor dra hexinak@ mianshanak Rafik Atayan@ che. Es andzamb chanachum em nran, canot em nra intelektual makardakin, banavor ev gravor xosqin.
Armenoid
Ժողովուրդ Աթայան Ռաֆիկը Ձեր մասին չի մտածում, այլ իր և իրեն հովանավորող ուժերի շահերի: Հարկ է նշել, որ հանքի շահագործումը ռեալ հնարավորություններ է ընձեռելու ոչ միայն մարզին`այլ նաև ընդհանուր հանքարդյունաբերության ոլորտին:
Armenoid
Ախր այ ժողովուրդ, ետքան միամիտ մի եղեք, ըստ Ձեզ Աթայան Ռաֆիկը ուղղակի լոկ մարդասիրական ու հայրենասիրական սկզբունքներից ելնելով է փորձում դիմակայել կոմբինատին? Այստեղ անզեն աչկով նշմարվում է այն, որ Աթայան Ռաֆիկը, ինչ որ Մարզային ուժերի պատվեր է իրականացնում, այս պայմաններում ուղղակի անբարոյականության մասին է խոսքը գնում`ենթագիտակցական մակարդակում:
AZAT
ՆԱՐԻՆԵ քեզանից ավելի տականք ես չեմ պատկերացնում, քո տեսակը չի կարող հաղթող լինել այ ..........................
karen
Mi te kareli e aydqan agah u aninqnaser linel?
Dr. Aramais Mirzakhanian
Կեցցե՛ քաջ քաջարանը.... Ես ձեր պայքարի հետ եմ : Եվրամիության հայազգի քաղաքացի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Երախտագիտություն» մեդալի շքանշանակիր, Ստոքհոլմի Արքայական Տեխնոլոգիական Ինստիտուտ ի դասախոս՝ դոկոր Արամայիս Միրզախանյան:
Գևորգ
Հալալ է Ձեզ, եթե մինչև վերջ այդպիսի վճռականություն և կամք դրսևորեք Քաջարանին ողջ աշխարհն էլ չի կարող հաղթել: Մենք Ձեր կողքին ենք:
narine
Rafik,Maqsimi patasxan@ menq talu enq mi qani amsic.Maqsim@ foxi molucqic irakanutyunic ktrvel e,na 4i patkeracnum,vor fox@ der amen in4 4e,na 4i haskanum,vor du,es aveli harust enq,qan inq@,qan en mi qani takanqner@,vor ir koxqin en.Isk in4 verabervum e Qajaranin,Maqsim@ ir akanji hetev@ ktesni...Duq menak 4eq,menq haxtox tesak enq.
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Նորից կրկնեմ. Ես ԻՐՈՔ գտնում եմ,որ Սյունիքի ԱՄԵՆԱՈԽԵՐԻՄ ԹՇՆԱՄԻՆ ԶՊՄԿ-ը,սրա տնօրեն Մաքսիմ Հակոբյանն ու իր պատգամավոր խաղացող որդի ՀՀԿ-ական Վահե Հակոբյանն է, ու սրանց շուրջը խռնված կլանային-հանքային մութ (հիմնականում ՀՀԿ-ական )մի քանի կերպար:................................ Ես ԿՈՉ եմ անում ԲՈԼՈՐԻՆ պայքարել Կապանում գործող տեղական Խուստուփ TV-ի ԴԵՄ: Վերջինս ԱՆԱՄՈԹԱԲԱՐ պրոպագանդա է անում հանքային կլանի համար ու ԼՐԻՎ ԿԱԽՎԱԾ է իրենցից: Հանքերից հեռու (Կապանի մոտ գտնվող Դիցմայրի գյուղում) ամառանոց կառուցող Խուստուփ TV-ի տնօրեն քաջարանցի Սասուն Մանուկյանը նախկին ՀՀՇ-ական է, հիմա պաշտոնապես Դաշնակ, բայց իրականում «ձրի» պրոպագանդա է անում ՀՀԿ-ի համար : ՓԱԿԵԼ Է ՊԵՏՔ Խուստուփ TV-ին. ՀԱՆՈՒՆ Սյունիքի/Հայաստանի:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հոյակապ, ճիշտ, քաջ ու շատ կարևոր հոդված է: Հպարտ եմ Ռաֆիկ Աթայանի և Քաջարան(ց) գյուղի բնակիչների ԿԵՆԱՑ-ՄԱՀՈՒ պայքարով: Նույնիսկ հուզիչ է: Այսօր Քաջարան գյուղում վճռվում է Հայաստանի ԱՊԱԳԱՆ:Միանշանակ: Մերօրյա Սարդարապատն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter