Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է: Նա Հայաստանում շարունակվող տարբեր բողոքի ակցիաների մասնակիցներին կոչ է անում դադարեցնել դրանք՝ նշելով, որ արդեն կա կառավարություն, որը վայելում է ժողովրդի վստահությունը: «Բայց ես կոչ չեմ անում համակերպվել և գնալ տներում նստել»,- ասաց Փաշինյանը՝ խոստանալով, որ իշխանությունը շուտով կքննարկի նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջը և կներկայացնի դիրքորոշում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել