HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, հաղորդում է վարչապետի պաշտոնական կայքը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը վարչապետին է ներկայացրել կազմակերպության կանոնադրական մարմինների առաջիկա նիստերի նախապատրաստական աշխատանքների ընթացքը, օրակարգային հարցերն ու նախատեսվող միջոցառումները։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը վերաբերող մի շարք հարցերի: 

Ավելի վաղ, Յուրի Խաչատուրովը առանձին հանդիպումներ էր ունեցել նաև արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter