Դավիթ Տոնոյանը հանդիպել է «Ես եմ» ծրագրով զորակոչված զինծառայողներին
Այսօր Արցախի զորամասերից մեկում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է «Ես եմ» ծրագրով զորակոչված զինծառայողների հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Դավիթ Տոնոյանին ուղեկցում էին ԶՈւ ԳՇ պետ, գեներալ- գնդապետ Մովսես Հակոբյանը և ԱՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը։
Դավիթ Տոնոյանը զինծառայողների և նրանց հրամանատարների հետ քննարկել է ծրագրի արդյունավետության և շարունակականության խնդիրները, լսել նրանց հարցերը։ Հանդիպման վերջում պաշտպանության նախարարը բարի ծառայություն մաղթեց զինծառայողներին և նշեց, որ սա մեր զինված ուժերի համար կարևոր ծրագիր է։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել