Ալեն Սիմոնյանը հետ է վերցրել մանդատից հրաժարվելու իր դիմումը
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը հետ է վերցրել պատգամավորական մանդատից հրաժարվելու իր դիմումը: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի տարածած հայտարարությունից:
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ալեն Սիմոնյանը մայիսի 25-ին գրավոր դիմումով հետ է վերցրել հրաժարականի մասին իր դիմումը»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Սիմոնյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումով էր հանդես եկել:
Մայիսի 24-ին, սակայն, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ստորագրել էր Երևանի ավագանու անդամ Ալեն Սիմոնյանի լիազորությունները դադարեցնելու արձանագրությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել