HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սարդարապատ». «Հայ ժողովուրդն ունի ներուժ` ձերբազատվելու իրեն կեղեքող որևէ ռեժիմից»

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի հայտարարությունը

Իշխանությունը ժողովրդից խլած, Հայաստանն ասպատակության ենթարկող իշխող ռեժիմը նախանձախնդիր կերպով շարունակում է իրականացնել երկրի և ժողովրդի թալանը:

Առկա կառավարման համակարգի կողմից շարունակաբար իրականացվող քաղաքականության հետևանքով առաջացել են Հայոց պետության կորստի, երկիրը հայաթափվելու և հայրենիքի մի մասն օտարին հանձնելու վտանգներ, որոնք կանխելու համար պահանջվում են արմատական լուծումներ:

Այնինչ, այսօր ժողովրդի արյուն հեղած ոճրագործ ռեժիմին երկխոսության, գործակցության և համերաշխության կոչերով փորձում են ձեռք մեկնել բարեփոխումների ջատագով քաղաքական ուժերի որոշ ներկայացուցիչներ:

Ժողովրդի միակ պահանջը ոչ ընտրություններով բռնապետության տապալումն է։ Ընդդիմության որևէ շեղում այս ընթացքից ուղիղ ճանապարհ է դեպի քաղաքական լուսանցք՝ մարգինալացում։

Համերաշխությունն անհրաժեշտ է միմիայն մեր ժողովրդի բոլոր հատվածների, ռեժիմին դիմադրող խմբերի, քաղաքական և հասարակական ընդդիմադիր միավորների միջև: Եվ այդ դիմադրական դաշտը պետք է ստեղծվի ճահճացած առկա քաղաքական դաշտից դուրս:

Ապրիլի 28-ին բարձրաձայնվեց քաղաքական նոր իրավիճակի սկզբնավորման մասին:

Մենք համոզված ենք, որ հայ ժողովուրդն ունի ներուժ` ձերբազատվելու իրեն կեղեքող որևէ ռեժիմից:

Կառավարման առկա համակարգին ընդդիմադիր քաղաքական գործիչները կոչված են կազմակերպել և առաջնորդել ժողովրդին իրավիճակը օր առաջ փոխելու համար և պարտավոր են լինել վճռական ու նշված ուղուն հավատարիմ:

Յուրաքանչյուր մտահոգ անձ, ով իրապես զգում է հայրենիքին սպառնացող վտանգը, կարող է, ուստի և պարտավոր է նպաստել նոր որակի ուժի՝ դիմադրական ճակատի հզորացմանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter