HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էթիկայի հանձնաժողովը կայացրել է վարչական տույժ կիրառելու մասին 100 որոշում

Ապրիլի 1-ից մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն ուսումնասիրությունների և վերլուծությունների հիման վրա հարուցել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 126 վարույթ: Այս մասին տեղեկացնում է հանձնաժողովը:

Հաղորդագրության համաձայն՝ իրականացված վարույթների արդյունքներով կայացվել են վարչական տույժ կիրառելու մասին 100 որոշում, գործի վարույթը կարճելու մասին 26 որոշում: Հանձնաժողովը ներկայացրել է վարույթների թիվը՝ ըստ հայտարարատու պաշտոնատար անձանց, սակայն չի հրապարակել պաշտոնյաների ցանկը, որոնց նկատմամբ տույժ է կիրառվել կամ կարճվել է գործի վարույթը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter