Վայոց Ձորի մարզպետ նշանակվեց նախկին ՀՀԿ-ական Արագած Սաղաթելյանը
Կառավարության նիստի օրակարգում հրապարակված է որոշում, ըստ որի՝ Վայոց Ձորի մարզպետ է նշանակվում Արագած Սաղաթելյանը։
Տեղեկացնենք, որ Սաղաթելյանը Վայքի նախկին քաղաքապետն է, ՀՀԿ-ական։ Մեզ հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական հարցերի հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանն ասաց, որ Սաղաթելյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել։
Հիշեցնենք, որ Վայքի քաղաքապետի բիզնես գործունեությանը «Հետք»-ն ավելի վաղ անդրադարձել է։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել