Վարդան Մովսիսյանը նշանակվել է ոստիկանության պետի տեղակալ
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով եւ վարչապետի առաջարկությամբ Վարդան Մովսիսյանը նշանակվել է ոստիկանության պետի տեղակալ: Մինչ այդ այս պաշտոնը զբաղեցնում էր Անուբաղ Համբարյանը, որն ազատվել է պաշտոնից:
Վարդան Մովսիսյանի կենսագրությունը
Ծնվել է 1963 թ. հունիսի 1-ին, Կալինինո ավանում:
1986 թ. ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը, 1984-1994 թթ. աշխատել է հանրապետության մի շարք բժշկական հաստատություններում: Ծնվել է 1963 թ. հունիսի 1-ին, Կալինինո ավանում:
03.11.1994-17.10.2000 թթ.' ՀՀ ՆԳՆ բժշկական վարչության հոսպիտալի պետ,
17.10.2000 թ.-ից զբաղեցնում է ՀՀ ոստիկանության բժշկական վարչության պետի պաշտոնը:
Պարգևատրվել է`
ՀՀ նախագահի հրամանագրով` 2007 թ. «Մխիթար Հերացի» մեդալով,
ԼՂՀ նախագահի հրամանագրով` 2013 թ. «Վաչագան Բարեպաշտ» մեդալով, ինչպես նաև ՀՀ ոստիկանության և այլ նախարարությունների գերատեսչական մեդալներով ու կրծքանշաններով:
Բժշկական գիտությունների թեկնածու է:
Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր:
Լուսանկարը` police.am-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել