HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էջմիածնի քաղաքապետարանը տարեկան 7 մլն 200 հազար դրամի ծաղիկ ու ծաղկեպսակ է ձեռք բերել

էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը  ֆեյսբուք իր էջում քաղաքի գնումների գործընթացի մասին գրառում է կատարել։ Պարզվում է Էջմիածնի քաղաքապետարանը տարեկան 7մլն 200 հազար դրամի ծաղիկ ու ծաղկեպսակ է ձեռք բերել։ 

«Սիրելի՛ համաքաղաքացիներ,

Գնումների գործընթացների մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Էջմիածնի քաղաքապետարանը վերջին տարիներին տարեկան 7,200,000 ՀՀ դրամի ծաղիկ կամ ծաղկեպսակ է ձեռք բերել մի Ա/Ձ-ից: Մաթեմատիկական պարզ հաշվարկները ցույց են տալիս, որ տարիներ շարունակ Էջմիածնի քաղաքապետարանը ամսական 600,000 ՀՀ դրամի կամ օրական 20,000 ՀՀ դրամի ծաղիկ կամ ծաղկեպսակ է ձեռք բերել: Թե ինչ նպատակով է դա արվել, անհայտ է, սակայն,կարծում եմ, բոլորիս համար ակնհայտ է, որ համայնքային համեստ բյուջեի համար սա անթույլատրելի շռայլություն է և միջոցների անհարկի վատնում:
Առայժմ այսքանը:

Շարունակելի…»,- գրել է Դ․ Գասպարյանը։