HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թալին քաղաքից մեկնարկել է մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների արգելման գործընթացը

Բնապահպանության նախարարությունը հայտնում է, մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների կիրառումը կրճատելու համար պիլոտային քաղաք է ընտրվել Թալինը։ Հիշեցնենք, որ այս տոպրակների կիրառումը Հայաստանում աստիճանաբար կրճատելու ծրագրի մասին մեկ ամիս առաջ հայտարարել էր բնապահպանության նախարարը։

Ծրագրի շրջանակներում Թալինի քաղաքապետարանը բնապահպանության նախարարության հետ համատեղ իրականացրել են առաջին հանրային լսումը: «Թալինն ունի բոլոր նախադրյալները կանաչ քաղաք դառնալու, միաժամանակ լուծելով իր համայնքում առկա սոցիալական խնդիրները, - նշել է բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը (լուսանկարում

Հանրային լսմանը մասնակցել են նաև նախարարի առաջին տեղակալի օգնական Դիանա Երիցփոխյանցը, Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանը, «Ուրբան» հիմնադրամի ծրագրերի ղեկավար Արմինե Թուխիկյանը, «Տեղական ժողովրդավարության գրասենյակ» հիմնադրամի տնօրեն Լուսինե Ալեքսանդրյանը, ինչպես նաև Թալին համայքի ավագանու անդամներ, ուսուցիչներ, քաղաքապետարանի աշխատակիցներ, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ և բնակիչներ։

Նախարարությունը հայտնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են տեղական և միջազգային կազմակերպությունների հետ իրականացվելիք բնապահպանական ծրագրերը՝ առաջարկելով բոլոր շահագրգիռ կողմերին մասնակցել համայնքային խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումներին։

«Ուրբան» հիմնադրամի ծրագրերի ղեկավարը ներկայացրել է երկտեղ աղբարկղերի  տեղադրման, պլաստիկ շշերի վերամշակման, ինչպես նաև Թալինի աղբավայրի ցանկապատման, վերանորոգման աշխատանքների փուլերը։

Ներկաներին տեղեկացվել է, որ ծրագրի մեկնարկը տրվում է մեկ համայնքից, այնուհետև փորձը կկիրառվի մեկ մարզում, իսկ հետո Հանրապետության ողջ տարածքում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter