HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը

Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է հրապարակել, որը նույնությամբ ներկայացնում ենք․

«Ինչպես գիտեք, այսօր, ժամը 12:00-ին «Էրեբունի-Պլազա» բիզնես-կենտրոնում պետք է կայանար ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը, որին հրավիրված էին հայաստանյան բոլոր ԶԼՄ-ները: Ակնկալվում էր, որ ասուլիսի ընթացքում պետք է արվեին կարևոր քաղաքական հայտարարություններ և տրվեին բազմաթիվ հարցերի պատասխաններ: Սակայն մի խումբ մարդիկ, ովքեր հանրությանը քաջածանոթ են որպես մերձիշխանական ակտիվիստներ և Նիկոլ Փաշինյանի մտերիմներ ու զինակիցներ, խանգարեցին դրա անցկացմանը և տեսախցիկների առաջ էժանագին բեմականացում խաղարկեցին` ներկայանալով որպես «զայրացած ժողովուրդ»: Սոցիալական ցանցերում ու մամուլում արդեն հայտնվել են հիմնական «դերասանների» անունները, և նրանց ով լինելը տեղի ունեցածի պատվիրատուի մասով  որևէ կասկած չի թողնում:

Այսօրվա` լավ ծրագրավորված ու կազմակերպված միջադեպը կարելի էր գնահատել որպես մանր խուլիգանություն և մեծ ուշարություն չդարձնել դրան: Պարզ է, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, այսպես թե այնպես, նոր ասուլիսի կամ հարցազրույցի միջոցով կհրապարակի իր տեսակետները քաղաքական ամենաարդիական հարցերի վերաբերյալ: Սակայն, հարկ ենք համարում շեշտել, որ տեղի ունեցածն, ըստ էության, իշխանության կողմից արված ճարահատյալ ու կոպիտ մի փորձ էր խոչընդոտելու քաղաքական ընդդիմախոսների ազատ արտահայտվելու և հանրության հետ լրատվամիջոցների օգնությամբ շփվելու հնարավորությունը: Սա ոչ այլ ինչ է, քան այլախոհության բիրտ ճնշում կամ` ինչպես վերջերս ասել էր հայտնի քաղաքական գործիներից մեկը` մտքի տեռոր: Այսօրվա միջադեպը կարծես եկավ հաստատելու քաղաքական դաշտում և հանրության շրջանում օրըստօրե ուժգնացող այն մտավախությունները, որ նոր իշխանությունները չեն հանդուրժում այլախոհությունը և ունակ են քաղաքական հետապնդումներ իրականացնել ընդդիմախոսների նկատմամբ: Հատկապես նրանց, ում քաղաքական կշիռն ու հեռանկարները իրենց համար լուրջանհանգստությունների առիթ են հանդիսանում»:   

Մեկնաբանություններ (4)

Իվետտա
Շատ զարմանալի կլինի, որ թերարժեքության բարդույթներով լի վարչապետը զերց մնա քաղաքական հետապնդումներից։ Առավել ևս որ ամեն միջոցով ուզում է "մուռ հանել" Ռոբերտ Քոչարյանից։
Դավիթ Հարությունյան
ռոբիկ ու դրան հարակից գոյացությունների համար հավանաբար դժվարըմբռնելի է ժամանակակից հայաստանը, թատերական ներկայացումները բնորոշ են եղել ռ․ք․-ի ժամանակներին դուք ճոռոմ բառերով փորձում եք ստեղծել քաղհալածյալի մի կերպար, որը կարող էր լինել մի որևէ հետամնաց երկրում նկարահանված ցածր վարկանիշ ունեցող սերյալի չհաջողված հերոս։ այն որ դրան կալանքից ազատեց դրա նախկին ենթական դա արդեն գիտենք, մնացածն էլ ու ամենածիծաղելին այն է որ դրա պաշտպանները ոգևորված հայտարարում են որ կալանքից ազատվել է սահմանադրական անձեռնմխելիության հետևը թաքնվելով, ու խեղաթյուրելով մայր օրենքը,դա կալանքից չի ազատվել արարքում հանցակազմի բացակայության հիմքով, այսինքն դատավորը գտել է որ դա տապալել է սահմանադրական կարգը, բայց ոչինչ, այլ կերպ ասած պարզապես ծանոթը կամ ավելի ճիշտ ենթական կարճաժամկետ արձակուրթ է հաջողացրել շեֆի համար երկարաժամկետ ազատազրկումից առաջ։ հավանաբար կտակ գրելու համար։ մարդասպանի ու ՀԱՅՐԵՆԻՔԻդավաճանին սպասում է ցմահականների բանտախցերը։ իսկ էդ նշված գործիչը երևի կպատասխանի, որ իր կուսակից Պողոս Պողոսյանի սպանությունն էլ է հրահանգել իր սահմանադրական լիազորությունների իրականացման շրջանակներում։
Վաչե
Մարդ ինչ աստիճանի բութ և պնդաճակատ պետք է լինի որ չհասկանա ու չպատկերացնի իր ողբալի վիճակը։ Իր տհասությամբ նա հարվածի տակ է դնում նաև իր ողջ գերդաստանը։ Եթե Քոչարյանը իրեն համարում է հեղինակավոր քաղաքական գործիչ, ապա թող դորս գա մարդկանց մեջ, շփվի ժողովրդի հետ, որպես նորմալ մարդ։ Եթե նա մտաժում է իր ընտանիքի ապագայի մասին, ապա առանց մարդկանց գրգռելու կգնա սուս ու փուս կնստի, որով առաջին հերթին կապահովի իր անվտանգությունը։
համո
դրանց կաշին իրոք հաստ է բայց մեկ է, քերվելու է ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter