Նպատակային կլինիկական օրդինատուրայի ծրագրի ընդունելությունը շարունակվում է
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ շարունակում է նպատակային կլինիկական օրդինատուրայի ծրագրի 2018 թվականի ընդունելությունը:
Ծրագրի շրջանավարտները պարտավորվում են ուսումնառության ավարտից հետո 5 տարի աշխատել մարզային բժշկական կազմակերպություններում:
Մանրամասների և պայմանագիր կնքելու համար ցանկացողները կարող են դիմել առողջապահության նախարարություն (Կառավարական տուն N 3), Անձնակազմի կառավարման վարչություն, 211 սենյակ:
Նախարարությունը ներկայացնում է այն մասնագիտությունների ցանկը, որոնց համար դիմումներ դեռ չեն տրվել:
2018-2019 ուսումնական տարվա ԵրՊԲՀ նպատակային կլինիկական օրդինատուրայի տեղերը ըստ մասնագիտությունների |
|
Մասնագիտություն |
Պետպատվերի տեղերի քանակ |
Լաբորատոր ախտորոշում |
2 |
Պաթանատոմիա և կլինիկական մորֆոլոգիա ( Ընդհանուր ախտաբանություն) |
1 |
Ֆթիզիատրիա |
1 |
Հոգեբուժություն |
2 |
Շտապ օգնության բժիշկ |
3 |
Մանկական անէսթեզիոլոգիա-ռեանիմատոլոգիա |
2 |
Արյունաբան |
1 |
Մեկնաբանել