HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վարչապետի խոսնակը չի հստակեցնում՝ դեսպանի հետկանչը կապ ունի՞ Ադրբեջանին զենք վաճառելու հետ, թե ոչ

Բելառուսի Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը  վարչապետի առաջարկությամբ հետ է կանչվել դեսպանի պաշտոնից: Վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը չցանկացավ մեկնաբանել, թե դեսպանի հետկանչը արդյոք կապ ունի՞ բելառուսական զենքի՝ Ադրբեջանին վաճառքի հետ, թե ոչ:

Այս տարվա հունիսին հայտնի դարձավ, որ ՀԱՊԿ անդամ Բելառուսը «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր է վաճառել Ադրբեջանին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը, «Հետք»-ի հարցին ի պատասխան, մանրամասնեց, որ խնդրի վերաբերյալ խոսել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

«Բելառուսի նախագահի հետ հանդիպման ժամանակ այդ հարցը բարձրացրել եմ, և մենք այդ թեմայով խոսել ենք: Ես մտահոգություններս արտահայտել եմ, և դա շարունակելու է մնալ մեր օրակարգում: Եթե մենք ՀԱՊԿ անդամ ենք, նշանակում է՝ մենք ձեր առաջ ունենք պարտավորություն, դուք՝ մեր առաջ, եկեք այդ շրջանակը ճշտենք և պահպանենք: Մեր խնդիրն է ՀԱՊԿ-ում մեր մասնակցության արդյունավետությունը բարձրացնել, հետևաբար մեծացնել նաև կազմակերպության արդյունավետությունը, և դրա համար ամեն ինչ անելու ենք», - ասել էր Փաշինյանը:

Հիշեցնենք, որ Սլովակիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը քննադատել էր Իսրայելի տարածքով սլովակյան հաուբիցները և հրթիռային համազարկային համակարգերն Ադրբեջան արտահանելը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter