HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռումբի մասին ահազանգ «Սիլաչի» հյուրանոցում. փրկարարները դեպքի վայրում են

Օգոստոսի 15-ին, ժամը 21:33-ին քաղաքացին ահազանգել է «911» ծառայությանը և սպառնացել, որ պատրաստվում է ռումբ տեղադրել Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող «Սիլաչի» հյուրանոցում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Ժամը 22:20-ին փրկարարներն ավարտել են հյուրանոցից մարդկանց տարհանումը (120 հոգի). որոնողական աշխատանքները շարունակվում են:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Հիշեցնենք, որ այսօր «911» ծառայությանը նման մի հեռախոսազանգ էր եղել։ Քաղաքցանի հայտնել է, որ պատրաստվում է պայթեցնել առողջապահության նախարարության շենքը: Ահազանգից հետո Կառավարության 3-րդ մասնաշենքի աշխատակիցները տարհանվել են, սակայն շենքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter