HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կառավարությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրություն նշանակեց

Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց կրճատել Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը, Երևանում նշանակել և անցկացնել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ: Ընտրությունների օրը կհրապարակի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Ընտրության անցկացման համար որոշվեց կառավարության պահուստային ֆոնդից ոստիկանությանը հատ­կացնել  87 միլիոն դրամ։

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի փոխանցմամբ՝ ԿԸՀ-ն տեխնիկապես պատրաստ է Երևանի ավագանու ընտրությունների անցկացմանը։

«Տիկնայք և պարոնայք, դուք գիտեք, որ սա մեր կառավարության օրոք տեղի ունենալիք առաջին այս մասշտաբի ընտրությունն է, և հույս ունեմ, որ բոլորս գիտակցում ենք, որ այս ընտրությունները պետք է լինեն բառացիկ՝ օրինականության, թափանցիկության և արդարության առումով։ Կարծում եմ, որ մեզ համար առաջնահերթ խնդիր է ընտրությունների ազատությունը, ժողովրդավարությունը և օրինականությունն ապահովելը։ Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ խնդիրները շատ հստակ են ձևակերպված՝ ընտրակեղծարարների խմբերն այս ընտրություններում որևէ անելիք չունեն, իսկ եթե հանկարծ պարզվի՝ որևէ անելիք ունեն իրենց կարծիքով, գալիս է իրավապահ մարմինների արագ, շեշտակի և արդյունվետ անելիքի ժամանակը։ Այս ընտրություններում ընտրակաշառքի որևէ դեպք չպետք է գրանցվի կամ ընտրակաշառքի փորձ անող որևէ անձ չպետք է մնա առանց պատասխանատվության»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հույս հայտնեց, որ որևէ մեկը չի տրվի իր բախտը փորձելու այդ գայթակղությանը։

Ինչպես նշվում է կառավարության ներկայացված որոշման նախագծում, հուլիսի 9-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է հրաժարականի դիմում, քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո երրորդ աշխատանքային օրը ավագանին հրավիրել է ավագանու նիստ և ընդունել Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունների օրը հուլիսի 16-ին սահմանելու մասին որոշում:

Սակայն ավագանու այդ նիստը չի կայացել՝ ավագանու անդամների կողմից մասնակցության անհրաժեշտ իրավազորությունը չապահովելու հիմքով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter