HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մինչ նկարում էի՝ ինչպես են այդ տները քանդվում, ինքս կառուցվում էի

2016 թ.-ին սկսեցի ճանապարհորդել Հայաստանով ու մշակույթի տներ նկարել, դրանք հին սովետական մշակույթի տներն են, համարյա ամեն գյուղում կան։ Լուսանկարում էի այն գյուղերում, որտեղ չեն գործում այդ տները։

Եթե համերգ էր գյուղում, օրինակ ինչ-որ երաժշտական կամ թատերական խումբ էր գալիս ելույթ ունենում, դա կատարվում էր մշակույթի տներում, ու եթե չկան այդ տները, նշանակում է՝ մշակույթի մեծ մասը չկա, այսինքն չկա կենդանի շփման հնարավորություն։ Իհարկե, դա մեծ խնդիր է, բայց նաև ինձ համար անձնական ընթացք էր այդ ամենը լուսանկարելը, որովհետև ինքս մի քիչ դժվար ժամանակաշրջան էի ապրում, ուզում էի ճանապարհորդել, այսպես ասած՝ լիցքաթափվել, ու եկա այն մտքին, որ քանի նկարում էի, թե ինչպես են այդ տները քանդվում, ինքս կառուցվում էի, ու այդ մի տարվա ընթացքում կարծես տեղն ընկա։

Քանի որ այս տները նկարելը այսքան անձնական ընթացք դառավ, ուզեցա, որ այն ձևը, որով կցուցադրեմ այս նախագիծը մարդկանց, նույնպես անձնական լինի ու դրա համար որոշեցի ինքս գիրք սարքել ու կարել. ինձ պետք եղավ ամենասկզբից ամեն ինչ սովորել, որովհետև երբեք չեմ կարել ու, ընդհանրապես, ձեռագործ աշխատանքով չեմ զբաղվել։

Այ, նայի, մատերս կեղտոտ են, հիմա չեմ կարողանա էսպես կարել, հիմա որ սենց կպնեմ, կկեղտոտվի։ Շատ կարևոր է այդ ամենը, պետք է ձեռքերը մաքուր լինեն, ամբողջ միջավայրը մաքուր լինի, որովհետև գիրքը ձեռագործ է, ու որ մարդու ձեռքն ընկնում է գիրքը, ինքը գիտի որ ես այսպես նստել եմ, կարել, աշխատել եմ, ու պետք է գործը մաքուր լինի, լավ արվի։

Առաջինը բանը, որ արեցի՝ գնացի տատիկիս մոտ, քանի որ մտքովս անցել էր, որ շապիկի վրա անվանումը լիներ ասեղնագործած, ու ինքը սովորեցրեց։ The house of culture բառերը սովորեցի ասեղնագործել. Սկզբից դժվար էր, բայց հետո արդեն ձևը գտա, ու եթե առաջ 4 օր էր պահանջվում գիրքը սարքել-վերջացնելու համար, հիմա, եթե անընդհատ աշխատեմ, մի օրում կսարքեմ, իհարկե, տպագրության վրա ծախսված ժամանակը չհաշված։ Էջերն առանձին տպվում են, հետո ծակերն են արվում, դրանից առաջ շապիկն է պատրաստվում։ Երկու գույն եմ մտածել, թավշյա կտորներ եմ գնել՝ կանաչ ու կարմիր։

Լուսանկարելու ընթացքում ինձ սկսեց հետաքրքրել այն, թե ինչպես է շինությունը, ինչ-որ կառույցը քիչ-քիչ սկսում դառնալ բնություն, ներառվել դրա մեջ, ու սկսեցի այդ ընթացքին ավելի շատ ուշադրություն դարձնել, նույնիսկ կա մի լուսանկար, որտեղ մշակույթի տան հատակն արդեն լրիվ մամուռ է, ու հասկանում ես, որ տեղի ունեցող բնական պրոցեսի մի մասն ես. Լուսանկարելուց սովորաբար մենակ էի, շատ հանգիստ ու հետաքրքիր պրոցես էր ինձ համար։

Տեքստ քիչ եմ գրել, որ հիմնական ուշադրությունը լինի լուսանկարների վրա, տեքստերը ոչ այդքան ինֆորմատիվ են, որքան իմ տպավորությունը փոխանցող։ Մյուս անգամ որ գիրք սարքեմ, ուզում եմ ավելի շատ գրեմ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter