HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՀԿ-ն կարմրուկի և կարմրախտի ազգային լաբորատորիային ամբողջական հավատարմագրում է շնորհել

Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանային գրասենյակն իրականացրել է Հայաստանում կարմրուկի և կարմրախտի ազգային լաբորատորիայի գնահատում՝ ամենամյա հավատարմագրման (ակրեդիտացիա) գործընթացի շրջանակներում։

Նախարարությունը հայտնում է, որ գնահատման արդյունքների հիման վրա որոշվել է Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն»-ի կազմում գործող կարմրուկի և կարմրախտի ազգային լաբորատորիային շնորհել ամբողջական հավատարմագրում՝ 2019 թվականի համար։

«Սա նշանակում է, որ լաբորատորիան իր աշխատանքի ընթացքում մշտապես ապահովել է կարմրուկի և կարմրախտի նկատմամբ բարձրորակ համաճարակաբանական հսկողություն, հիվանդության կասկածելի դեպքերի նվազագույնը 80%-ի լաբորատոր հետազոտություն և դրական նմուշների հետագա գենոտիպավորում Մոսկվայի տարածաշրջանային վերազգային լաբորատորիայում»,- գրված է նախարարության հաղորդագրության մեջ։

ԱՀԿ-ն առաջարկում է երկրի ներսում կարմրուկի և կարմրախտի կասկածելի դեպքերի նմուշների հետազոտությունների արդյունքները վերահաստատել հենց հավատարմագրված լաբորատորիաներում, որոնք, իրենց հերթին, տարածաշրջանային վերազգային լաբորատոր ցանցի մաս են կազմում։ ԱՀԿ հավատարմագրում ստացած լաբորատորիաները աջակցում են նաև երկրում գործող այլ լաբորատորիաներին՝ կարմրուկի և կարմրախտի հետազոտությունների որակի արտաքին գնահատման համակարգին միանալու գործում, իսկ կարմրուկի և կարմրախտի կասկածելի դեպքերի նմուշների հետազոտությունների արդյունքները վերահաստատում են անվճար հիմունքներով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter