Ծաղկաձոր համայնքի աղբահանությունն իրականացնում է Մհեր Սեդրակյանի ընկերությունը
Նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) ընկերությունը սկսել է ծառայություններ մատուցել Ծաղկաձոր քաղաքում: Մհեր Սեդրակյանին 50%-ով պատկանող «Էրեբունի մաքրություն» ՍՊԸ-ի և Ծաղկաձորի համայնքապետարանի միջև օգոստոսի 23-ին կնքվել է աղբահանության և սանիտարական մաքրման ծառայություններ:
Ծռայությունը մատուցվելու է 4 ամիս՝ մինչև դեկտեմբերի 31-ը: Աղբահանության և սանիտարական մաքրման ծառայության արժեքը, ըստ պայմանագրի, կազմում է 17 մլն. 150 հազար դրամ:
Նշենք, որ «Էրեբունի մաքրություն» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1997թ-ին: Մհեր Սեդրակյանն ընկերությունում 50%-ի բաժնետեր է դարձել 2009թ-ին: Նրա գործընկերը Էրեբունի վարչական շրջանի բնակիչ Ժիրայր Այվազյանն է, ում պատկանում է ընկերության մնացած 50% բաժնեմասը:
Տեղեկացնենք, որ Մհեր Սեդրակյանի ընկերությունը նախկինում իր բիզնես գործունեությունը ծավալում էր Երևանում: Օրինակ՝ 2012թ. օգոստոսի 30-ին Երևանի քաղաքապետարանի և նշված ՍՊԸ-ի միջը կնքվել էր ծառայությունների գնման պայմանագիր, ըստ որի՝ մատուցվել է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի սանիտարական մաքրման և աղբահանության ծառայություններ: Պայմանագրի արժեքը կազմել է 182 մլն 640 հազար դրամ:
Իսկ 2016թ. մայիսին Երևանի Նուբարաշեն աղբավայրի պահպանման, ժամանակավոր հարթակի ստեղծման, ինչպես նաև գլխավոր ճանապարհից մինչև աղբավայրի մուտք ընկած ճանապարհի կարգաբերման աշխատանքներին աջակցելու նպատակով, Երևանի քաղաքապետի կարգադրությամբ, «Էրեբունի մաքրություն» ՍՊԸ-ին հատկացվել էր 30 մլն դրամ:
Մեկնաբանել