HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. այրվում է խոտածածկ տարածք (թարմացված)

Օգոստոսի 26-ին, ժամը 08:50-ի դրությամբ հրդեհաշիջման աշախատանքները վերսկսվել են:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի, մարզային փրկարարական վարչության և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը: 

Դեպքի վայրում են գտնվում 20 փրկարար ծառայող և անտառտնտեսության 5 աշխատակից:  

Ժամը 12:20-ի դրությամբ սահմանվել է հերթապահություն:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

***

Օգոստոսի 25-ին, ժամը 14:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքից դեպի Հեր-Հեր գյուղ տանող ավտոճանապարհի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարական ջոկատի, մարզային փրկարարական վարչության և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը (21 հրշեջ-փրկարար):

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 143-րդ կմ-ի մոտակայքում. այրվում են բուսածածկ տարածք և ծառեր:

Հրդեհաշիջմանը մասնակցել են 20 ոստիկան, N զորամասի 33 զինծառայող զինվորական և 26 բնապահպան:

Ըստ նախնական տվյալների՝ այրվում են 20 հա խոտածածկ տարածք և մոտ 120 ծառ: 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:18-ին: Աշխատանքները ավարտվել են ժամը 20:08-ին: Սահմանվել է հերթապահություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter