HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Աշոտյան. «Ադրբեջանի կոռուպցիոն գործարքները հարվածում են եվրոպական ինստիտուտների քաղաքական վարկանիշին»

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը այսօր` օգոստոսի 27-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Մարտին Սոննբորնին, ով Հայաստանում է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ եւ հրավերով: Հանդիպմանը ներկա է եղել ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը:

ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչության հաղորդմամբ` Արմեն Աշոտյանն անդրադարձել է ՀՀ արտաքին քաղաքականության եվրոպական վեկտորին, կարեւորել ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլյանված համաձայնագրի դերն ու դրա հնարավորինս արագ վավերացումը ԵՄ անդամ-պետությունների ազգային խորհրդարանների կողմից: Զրուցակիցները կարեւորել են ԵՄ-ի հետ առավել արդյունավետ հարաբերությունների զարգացմումը, ինչի առնչությամբ Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանը այս ժամանակաշրջանում Եվրոպական միությունից ակնկալում է քաղաքական հարցերում ավելի թիրախային քայլեր եւ աջակցություն:

Կողմերն անդրադարձել են միջազգային հարթակներում Ադրբեջանի մասնակցությամբ կոռուպցիոն սկանդալներին: Այս առնչությամբ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը նշել է, որ Ադրբեջանի կոռուպցիոն գործարքները հարվածում են եվրոպական ինստիտուտների քաղաքական վարկանիշին եւ պետք է անել հնարավորը միջազգային հարթակների օրակարգերը նմանատիպ նախադեպերից մաքուր պահելու համար:

Անդրադարձ է կատարվել նաեւ Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացին: Արմեն Աշոտյանը նշել է, որ հիմնախնդրում առանցքային է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտության իրացումը՝ հավելելով, որ խնդիրը չի կարող ունենալ ռազմական լուծում: Տարածաշրջանային կայունության խնդիրների համատեքստում հանձնաժողովի նախագահը կարեւորել է սպառազինությունների մրցավազքի կանխարգելման միջազգային ջանքերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter