HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԳ նախարարը կոչ է արել բացառել դրամահավաքի պարտադրանքը

Օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում հանդիպում էունեցել Լոռու մարզի դպրոցների տնօրենների և ուսուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում է ԿԳՆ-ն:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Լոռու մարզի կրթության ոլորտի առաջնային խնդիրները։ Այս համատեքստում անդրադարձ է եղել մարզում իրականացվող համընդհանուրներառական կրթությանը և դրանով պայմանավորված խնդիրներին։ Տնօրենները հետաքրքվել և մտահոգություն են հայտնել միասնական ավարտական քննություններ անցկացնելու ԿԳնախարարության նախաձեռնության վերաբերյալ։

Նախարարն ընդգծել է, որ նպատակը կրթության արդյունքի գնահատումն է, և այս համատեքստում իրականության հետ առերեսումը անխուսափելի է։ Հաջորդ քայլը, ըստ նախարարի, լինելու է վերլուծությունն ու որակի բարձրացմանը միտված քայլերի իրագործումը։

Նկատի ունենալով, որ ԿԳ նախարարությունում վերջին օրերին ստացվել են ահազանգեր՝ նոր ուստարվա մեկնարկով պայմանավորված դրամահավաքության վերաբերյալ, նախարար Ա.Հարությունյանը մեկ անգամ ևս հանձնարարել է՝ բացառել դրամահավաքի պարտադրանքը: Դպրոցների ներկայացուցիչներն էլ իրենց հերթին բազմաթիվ հարցեր են ուղղել ԱրայիկՀարությունյանին, որոնց գերակշիռ մասին նախարարը պատասխանել է տեղում և վստահեցրել, որ ուսումնասիրության ենթակա հարցերը պատասխան կստանան ավելի ուշ՝ դրանք ԿԳնախարարությունում քննարկելուց հետո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter