HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհը ժամանակավորապես կփակվի

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական (Մ-6) ավտոճանապարհի 38,450 կմ հատվածում իրականացվող ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 13-ը ներառյալ, նշված ճանապարհահատվածում տրասնպորտային միջոցների երթևեկությունը կդադարեցվի։ Այս մասին հաղորդում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:

Այդ ընթացքում սահմանվում են տրանսպորտային երթևեկության այլընտրանքային հետևյալ երթուղիները.

1. Տարանցիկ բեռնատար ավտոմոբիլների, երթուղային ավտոբուսների և թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար.

Ա) Մ4 (Երևան-Սևան-Իջևան) - Մ16 (Ոսկեպար-Նոյեմբերյան)- Վրաստանի սահման ճանապարհահատվածներով
Բ) Մ3 (Երևան-Սպիտակ-Վանաձոր) - Մ8 (Վանաձոր-Դիլիջան)- Մ4 - Մ16 ճանապարհահատվածներով
Գ) Մ3 (Վանաձոր-Ստեփանավան-Տաշիր-Վրաստանի սահման) ճանապարհով

2. Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր առաջարկվում է իրականացնել հետևյալ երթուղիներով.

Ա) Վանաձոր - Ստեփանավան - Ագարակ - Կողես - Այգեհատ - Օձուն - Ալավերդի և
Բ) Վանաձոր - Մ6 - Դսեղ - Մարց ճանապարհահատվածներով

Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթևեկությունը վերանորոգվող ճանապարհահատվածով կարող է իրականացվել ժամը 20.00-ից մինչև առավոտյան 08.00 ժամանակահատվածում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter