HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

609 մլն 700 հազար դրամ` Կոտայքի մարզի սուբվենցիոն ծրագրերի համար

Հաստատվել են Կոտայքի մարզի տարբեր համայնքներից Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն սուբվենցիոն ծրագրով ֆինանսավորման ներկայացված 17 հայտեր: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 609 մլն 700 հազար դրամ:

Ինչպես տեղեկացնում է մարզպետարանը, քաղաքային և գյուղական մի շարք համայնքներում իրականացվելու են հետևյալ ծրագրերը.

  • Գեղաշեն – Համայնքի խմելու ջրի ջրագծերի կառուցում,
  • Ակունք – Զառ բնակավայրի ոռոգման ցանցի վերանորոգում,
  • Նոր Գյուղ բնակավայրի կոյուղու արտաքին ցանցի վերանորոգում,
  • Հատիս բնակավայրի խմելու ջրի ջրատարի հիմնանորոգում,
  • Նոր Երզնկա – Համայնքային ճանապարհների ասֆալտապատում,
  • Քասախ – Համայնքային ճանապարհների ասֆալտապատում, համայնքապետարանի վարչական շենքում «Մեկ պատուհանի» սկզբունքի ներդրում և խորհրդակցության դահլիճի վերանորոգում ու կահավորում, Էներգախնայողության ծրագիր,
  • Քանաքեռավան – Ներհամայնքային ճանապարհների վերանորոգում, մշակույթի տան վերանորոգում, փողոցային լուսավորության անցկացում,
  • Բյուրեղավան – Մշակույթի տան կապիտալ նորոգում, Պուրակի կառուցում,
  • Մեղրաձոր – Աղբահանության և կոմունալ տնտեսության կազմակերպման համար տեխնիկայի ձեռքբերում,
  • Առինջ - ճանապարհների բարեկարգում:

Ծրագրերի մի մասն արդեն իրականացման փուլում է, մյուսներին ընթացք կտրվի փուլային ընթացակարգերով:

Սուբվենցիոն ֆինանսավորման ներկայացված ևս 14 ծրագրային հայտեր հանձնաժողովի կողմից կուսումնասիրվեն հաջորդ նիստերի ընթացքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter