HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Սուզակները կմաքրեն Սևանա լճի հատակը

Սեպտեմբերի 30-ին տասը սուզակներ կմաքրեն Սևանա լճի հատակը։ Սերտիֆիկացված սուզակները լճի հատակից դուրս կբերեն հանգստի ամիսներին այցելուների կողմից թափված և լճում կուտակված աղբը։ Մաքրման աշխատանքները կտևեն մոտ մեկուկես ժամ։

Այս նախաձեռնությունը դայվինգի զարգացմամբ զբաղվող «Արմ-դայվինգ» ՀԿ-ինն է։ Նրանք նման նախաձեռնություն են իրականացնում արդեն հինգերորդ տարին: «Տուրիստական սեզոնի ավարտին ակցիա ենք իրականացնում, որը ավելի շատ ուշադրություն գրավելու համար է, որպեսզի մարդիկ չաղտոտեն լիճը։ Իրականում ողջ Սևանը անհնար է տասը հոգով մաքրել»,- «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց ՀԿ-ի նախագահ Տիգրան Ազիզբեկյանը։

Սուզակները մաքրելու են «Մոխանոց» անվանումով հայտնի հատվածը։ Տիգրանն ասում է՝ վայրի ընտրությունը պատահական չէ․ ստորջրյա հոսանքները լճում թափված աղբը բերում են այդ կողմ՝ անկյունային հատված, որտեղ հիմնականում կուտակվում է աղբը։ Սուզակների համար այս հատվածում սուզվելը հարմար է, այնտեղից միանգամից կարողանում են աղբը դուրս բերել։

Տիգրանի խոսքով՝ իրենց յուրաքանչյուր սուզման ընթացքում սուզակները լճից աղբ են դուրս բերում, հիմնականում՝ շշեր, անիվներ, երեխաների խաղալիքներ և այլ իրեր։

Սևանա լճի հատակի մաքրման աշխատանքները տևելու են մոտ մեկուկես ժամ, և դրան կարող են միանալ սերտիֆիկացված այլ սուզակներ։

Լուսանկարը՝ «Արմ-դայվինգ»-ի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter