HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Գազաբալոններ արտադրող ընկերությունը արտոնություն ստացավ

«Ռադ Սանե Վաշամիր Գրուպ» ընկերությունը օգոստոսի 31-ից մինչև 2019 թվականի մարտի 1-ը Հայաստան կներմուծի ապրանքներ՝ ավելացված արժեքի հարկը երեք տարի անց վճարելով։

Նման որոշում կառավարությունը կայացրեց այսօրվա նիստի ընթացքում։

«Ռադ Սանե Վաշամիր Գրուպ» ընկերությունը նախատեսում է արտադրել կոմպոզիտային գազաբալոններ։ Ընկերությունը կառավարությանը խոստացել է կատարել շուրջ  11,1 մլրդ դրամի ներդրում։

Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունը երեք տարվա ընթացքում խոստացել է ստեղծել 112 նոր աշխատատեղ` 160 հազ․ դրամ միջին աշխատավարձով:

Ինչպես արդեն հայտնել էինք՝ 2017 թվականի սեպտեմբերի 19-ին Վանաձոր համայնքի ՀՀԿ ու ՀՅԴ խմբակցության անդամները միաձայն կողմ քվեարկեցին «Ռադ Սանե Վաշամիր Գրուպ» ՍՊԸ-ին՝ Վանաձորում բիզնես ծրագիր իրականացնելու նպատակով ընկերությանը նվիրաբերվեց 8.5 հա հողատարածք:

Այս ընկերությունը ստեղծվել է իրանական «Ռադ Սանե ԱՏՏԻ» հոլդինգի կողմից։ «Ռադ Սանե ԱՏՏԻ»-ի հիմնադիրն ու սեփականատերը 40-ամյա Հոսսեյն Յաղուբպուր Բարատալին է: Հայաստանյան ընկերությունը նա հիմնադրել է հայազգի գործընկերոջ՝ ծնունդով էջմիածինցի, ՌԴ-ի քաղաքացի Արայիկ Ասրյանի հետ, ով բաժնետոմսերի 15 տոկոսի բաժնետերն է:

Ինչպես «Հետք»-ին հայտնել էր Արայիկ Ասրյանը, ընկերությունը զբաղվում է կոմպոզիտային բալոնների արտադրությամբ, որն օգտագործվում է  մեքենաներում, սուզանավերում, թռչող սարքերում, այդ թվում նաև ինքնաթիռներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter