HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Այսօր «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհը ժամը 19:45-ին մեկուսացվել է: 

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Վահրավար գյուղի 4 բնակիչ և «Արևիկ» ազգային պարկի աշխատակիցներ: Վահրավար գյուղի բնակիչների կողմից սահմանվել է հերթապահություն:

Համաձայն ԱԻՆ-ի տեղեկատվության, սեպտեմբերի 7-ին` ժամը 14:20-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Վահրավար գյուղի անտառամերձ տարածքում:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է մոտ 6 հա բուսածածկույթ և 400 դեկորատիվ ծառ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter