HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անվճար դասընթացներ՝ կուտակային համակարգի մասնակիցների համար

«Նորք» հիմնադրամի Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնը իրականացնում է անվճար դասընթացներ` կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ: Դասընթացներին մասնակցելու համար կարող են դիմել ինչպես անհատները, այնպես էլ կազմակերպություններ: Այս մասին տեղեկացնում է Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնը (ԿՀԻԿ)։

Դասընթացների ժամանակ, ըստ հաղորդագրության, մանրամասն ներկայացվում են կուտակային բաղադրիչի գործողության մեխանիզմները, համակարգի ապահովության երաշխիքները, համակարգում մասնակիցների իրավունքները, ինչպես նաև տրվում են գործնական-կիրառական գիտելիքներ, թե ինչպես ստուգել կենսաթոշակային հաշիվը և ինչպես ընտրել կամ փոխել կենսաթոշակային ֆոնդը և կառավարչին:

Դասընթացներին հատուկ մաս է հատկացվում հարցերի համար. մասնակիցները համակարգի վերաբերյալ իրենց հուզող, հետաքրքրող և անհանգստացնող բոլոր հարցերը հնչեցնելու և մասնագետներից սպառիչ պարզաբանումներ լսելու հնարավորություն ունեն:

Այս հանդիպումները միտված են բարձրացնելու կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների ֆինանսական գրագիտությունը և տեղեկացվածության մակարդակը իրենց կենսաթոշակային խնայողությունների կառավարման սկզբունքների, համակարգի տրամաբանության, համակարգում իրենց իրավունքների մասին: Դասընթացները նպատակ ունեն խրախուսել մասնակիցներին լինել հետևողական և պարբերաբար ստուգել կենսաթոշակային հաշիվները, կատարել կենսաթոշակային ֆոնդի և կառավարչի ընտրություն` հիմնվելով որոշակի կոնկրետ գիտելիքների և տեղեկատվության  վրա:

«Նորք» կենտրոնը հրավիրում է մասնակցել դասընթացներին ինչպես կուտակային բաղադրիչի մասնակիցներին, այնպես էլ բոլոր հետաքրքրված անձանց: Կազմակերպությունների կողմից հայտեր ներկայացնելու դեպքում, դասընթացները հնարավոր է իրականացնել նաև ընկերությունների գրասենյակներում:

Հայտեր ներկայացնելու համար զանգահարել 011501809 և 011501810 հեռախոսահամարներով:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter