HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ա. Աշոտյան. «Ձայնագրությունը հաստատեց օդում կախված այն լուրերը, որ դատական համակարգը քաղաքականացված է, ու այն ուղղորդում է անձամբ վարչապետը»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը խորհրդարանական հայտարարությունների ժամին անդրադարձավ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի խոսակցությունը գաղտնալսելու դեպքին:

«Փաստորեն ձայնագրությունը հաստատեց օդում կախված այն լուրերը, որ դատական համակարգը քաղաքականացված է ու կատարում է քաղաքական պատվեր, ու այն ուղղորդում է վարչապետն անձամբ»,- ասաց Աշոտյանը:

ՀՀԿ պատգամավորի համար զարմանալի է ՀՔԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի՝ համատեղ ասուլիսում հայտարարված այն հայտարարությանը, որ իրենց խոսակցությունը մասնավոր զրույց է եղել:

«Էն, որ դատավորներին զանգում են ու ասում են սրան-նրան ձերբակալեք, սրան-նրանը իմ խոսքերը չեն, ու դա ասվում է` մասնավոր զրույց է, էստեղ ՀԱԿ-ի ասած՝ ռեժիմը խուճապի մեջ է»,- ասաց նա:

«Կամ փորձում են սենսացիաներ բարձրաձայնել, անգամ եթե Քենեդու սպանող անունը տրվեր, չի ստացվելու թեմայից շեղել, այլ հարց է նաև որքանով է նախաքննության գաղտնիքը խախտվել»,- ասաց Աշոտյանը՝ հավելելով, որ վարչապետը դարձել է կոռուպցիայի դրոշակակիրը ու քավորը: ըստ Աշոտյանի՝ գործող իշխանությունները ցանկացած գործողություն հիմնավորում են որպես կոռուպցիայի դեմ պայքար:

«Ասում ենք՝ Մոսկվայի հետ հարաբերությունները լավ չեն, ասում եք՝ կոռուպցիայի դեմ ենք պայքարում, ասում ենք՝ ներդրումները նվազել են, ասում են՝ կոռուպցիայի դեմ ենք պայքարում, ասում ենք Սևանի հետ կապված խնդիր կա, ասում են՝ կոռուպցիայի դեմ ենք պայքարում»,- թվարկեց Աշոտյանը:

Արմեն Աշոտյանը կոչ արեց բոլոր խմբակցություններին օգտվել Սահմանադրության ընձեռած հնարավարությունից և հրավիրել հրատապ քննակում այս թեմայով, ձևավորել քննիչ հանձնաժողով, որը կուսումնասիրի ամեն ինչ՝ գաղտնալսման բացահայտումից սկսած` մինչ վարչապետի միջամտությունը իրավական գործընթացներին:

Մեկնաբանություններ (8)

Կարեն
Աշոտյան դու Աշոտյան։ Ջուր է որ ծեծում ես։ «Փաստորեն ձայնագրությունը հաստատեց օդում կախված այն լուրերը, որ դատական համակարգը քաղաքականացված է»․․․ Հլը ուշադիր լսի այդ ձայնագրությունը։ Դատավորը վախեցած զանգեց․․․ ՈՒ՞մից վախեցած։ ՀՀԿ-ական կեղտերից վախեցած։ Ձեզնից, այսինքն։
Բալու
Մաուգլի մուլտը հիշում եք չէ։ Մինչեւ շերխանի մորթին պլոկելը չախկալը ձենը չեր կտրում։ Հետո անհետացավ շան թսի նման։ Ուշացնում են, էտ ա վատը
Դավիթ Հարությունյան
հոդվածը չեմ կարդացել, որովհետև տխմար պոռոտախոսություններ կարդալու սովորություն չունեմ։ Գաղտնալսումը եկավ հաստատելու օդում կախված էն լուրերը, որ դատավորները անկախ աշխատելու սովորություն չունեն ու միշտ աշխատել են քաղաքական հրահանգներով, ի դեպ այս մասին իր ուղիղ եթերներից մեկում անդրադարձել էր ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ասելով որ մինչև հիմա էլ դատավորները փորձում են զանգերով դատական ակտեր կայացնել, ինչը ցավոք սրտի ինքը չի ողջունել հորդորելով շարժվել օրինականությամբ, աշոտյան դու ու քո բանդան տենց էլ չեք հասկանում, որ ժողովուրդը ատում է ձեր բանդան ու դրա պարագլուխներին։ սիրում եք պատմությունը, մենք էլ ենք հիշում․ մերուժան արծրունուն, վասակ սյունուն, վեստ սարգսին, քոչարյան ռ․ ու սարգսյան սերժ տանդեմ, սրանք ու էլի շատ գործիչներ սեփական շահից ելնելով միշտ էլ գերադասել են վազել օտարի ոտը խնդրելով ու կաղկանձելով օտարին քսի տվել մեր երկրի վրա, պատմությունը կրկնվում է կամ էլ փորձում են կրկնել, բայց այս անգամ հաստատ չի ստացվի որովհետև ՀԱՅ ազգը ավելի քան երբևէ միասնական է։ ու ինչպես կասեր մեծն նժդեհը ՀԱՅԱՍՏԱՆԻ ամենամեծ թշնամին մեր ազգի տականքն է մեր ներքին թշնամին։
Վարազ Սյունի
Հայաստանում շուտափույթ հանրաքվե պիտի անցկացվի՝ արտահերթ ընտրություններ անելու հարցումով և օր առաջ ԱԺ արտահերթ ընտրություններ պիտի անցկացվեն: Ներկա (նեոբոլշևիկյան մտածելակերով) ԱԺ-ից ժամ առաջ պիտի ազատվել:
Ժաննա Ժամհարյան
ժողովրդի պահանջն է՝ Պրիվետռոբին ու Իյաիրոքին արդարադատությանը հանձնել։Նրանք պիտի հատուցեն ամեն մի հայի թափված արյան համար կաթիլ առ կաթիլ և վերադարձնեն թալանվածը կոպեկ առ կոպեկ,լումա առ լումա, ցենտ առ ցենտ։
Գեւորգ
Բոլոր փայլուն գլուխներն ու ճարտար բերանները մի հասարակ բան պիտի գիտակցեն: Այս պահին Նիկոլն ինչ ասի ու անի (ճիշտ լինի թե սխալ) իրենք ծպտուն հանելու ոչ մի բարոյական իրավունք այլեւս չունեն, քանի որ ամենաամոթալի ձեւով ձախողվել ու խայտառակվել են: Թե վստահ չեն թող մարդամեջ դուրս գան ու ժողովրդի առջեւ կանգնեն: Սա այն դեպքն է երբ լռել-պապանձվելը շատ ավելի խոհեմ կլիներ:
Վարազ Սյունի
Դատավորին շատերը շատ բան կարող են ասել. դատավորը անկախ է և իր որոշումը անկախ պիտի իրականացնի:
Աիդա
Լսելով աշոտյանին ու էդ սեկտայի կառկառուն դեմքերին, կրկին անգամ համոզվում ես,որ հհկ ն ամբողջովին իրեն սպառել ու վարկաբեկել է։ Երբևէ չես լսի դրանց ինքնաքննադատությունը,այս կամ այն հարցի շուրջ, միայն քարկոծելով վարչապետին, ԱԱԾ ու ՀՔԾ պետերին կրկին պառլամենտ վերադառնալու հույսերով, ցույց են տալիս իրենց կախվածությունը սերժական կլանից, ակնառու կերպով ընդգծելով իրենց քաղաքական հոր ձեռագիրը, չնայած ,որ նա ասել էր ,,ես սխալ եմ, Նիկոլը` ճիշտ,,։ Պառլամենտում հհկական իշաոտնուկին գամված ամեն մի խամաճիկ պիտի տեսնի,(եթե ունակ է), հասկանա,ուշադիր ականջալուր լինի սեփական ժողովրդի զարթոնքին, նրա քննադատությանն ու ինքնամաքրման ուղիներին, փորձի պոկվել այդ աթոռաշարանից, պաշտոնամոլությունից, նյութապաշտական ձգտումներից, ազատվի հավերժ գլխիկոր կեցվածքից, ոչ միայն կարդալով պատմության դասերը,այլ սեփական ձեռքերով կարողանա կերտել իր ժողովրդի հայրենասիրական ու ազատության պայքարը։ Նոր դրանից հետո նրբորեն ցիտել մեր մեծերին նման բարձր ամբիոնից, որը վաղուց իր բարձրության վրա չէ, այլ նմանվել է ավգյան ախոռի։ Ես մեծ հավատ ունեմ, որ այս պայքարը արդար է, որ հասնելու ենք հաղթանակի, ինքնամաքրման դժվարին ճանապարհով,որ հակահեղափոխական բոլոր մեր հայրենակիցները դարձի են գալու և այլևս երբեք թույլ չեն տալու նոր ,,ցեղասպանություն,, քանզի առաջինը կատարվեց հենց մեր հավատքի կորստյան պատճառով։ Մինչև չկոտորվեցինք, չհասկացանք որ հեռացել ենք մեր աստվածային ու հիմնական հավատից։ Աշոտյան ,բացվելու են բոլորի տուշոնկաները ու մաքրվելու են բոլորի կեղտերը, ելքը դա է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter