HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն ընդունել է Վրաստանում հավատարմագրված մի շարք երկրների դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանում հավատարմագրված Ավստրիայի, Չինաստանի, Ճապոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Իրանի, Լեհաստանի, Ղազախստանի, Շվեդիայի, Ուկրաինայի, Ֆրանսիայի, Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպաններին, Սուրբ Աթոռի Առաքելական նվիրակին, Շվեյցարիայի դեսպանության, Վրաստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչներին: Այս մասին տեղեկացնում է վարչապետի պաշտոնական կայքը:

Կառավարության ղեկավարը ողջունել է դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին Երևանում և նշել, որ ՀՀ կառավարությունը կարևորում է նշված պետությունների, Սուրբ Աթոռի և ՄԱԿ-ի հետ համագործակցության շարունակական զարգացումը, կապերի խորացումն ու ընդլայնումը: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Հայաստան այցի ընթացքում նրանք հնարավորություն կունենան առավել մանրամասն ծանոթանալ ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո մեր երկրում տեղի ունեցող զարգացումներին: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանի կառավարության քայլերն ուղղված են երկրում ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի առաջ բոլորի հավասարության ապահովմանը, քաղաքացիական հասարակության զարգացմանը, կառավարման համակարգի բարելավմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ արդեն իսկ կարճ ժամանակահատվածում կառավարությունը լուրջ արդյունքների է հասել կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարում, գործարար միջավայրի բարելավման ոլորտում և հավելել, որ բարեփոխումներ են իրականացվում Հարկային օրենսգրքում, որոնք կխթանեն նոր ներդրումային ծրագրերի իրականացումն ու կնպաստեն բիզնեսի հաջող ու արդյունավետ իրականացմանը: 

Այնուհետև վարչապետը պատասխանել է դեսպանների մի շարք հարցերին, որոնք վերաբերել են մեր երկրում խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, Հայաստան-Վրաստան, Հայաստան-ԵՄ հարաբերություններին, վերջինիս հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի իրականացմանն ու դրանով նախատեսված առաջնահերթություններին, տարածաշրջանային էներգետիկ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը, զբոսաշրջության զարգացմանը և այլ թեմաների: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter