HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահը ստորագրել է նախարարների ազատման հրամանագրերը

Գիշերը ստորագրած հրամանագրերով նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնից ազատել է 6 նախարարների:

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունների անդամ նախարարներին պաշտոններից ազատելու առաջարկով գրությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց երեկ՝ հանրահավաքի ժամանակ: Հավաքը կայացավ այն բանից հետո, երբ խորհրդարանական 3 խմբակցություններ կողմ քվեարկեցին մի նախագծի, որն ըստ էության կարող է խոչընդոտել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն: Փաշինյանը մինչ այդ կոչ էր արել պատգամավորներին չգնալ Ազգային ժողով և չգրանցվել, իսկ գրանցումից հետո հրապարակավ ստորագրեց ազատման գրությունը՝ հավելելով, որ դրան կհաջորդի այս ուժերի ներկայացուցիչ մարզպետների ազատումը:

Վարչապետի առաջարկով և նախագահի հրամանագրերով պաշտոններից ազատվել են արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը, սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Լևոն Վահրադյանը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը և գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը:

Պաշտոնից ազատված նախարարների լուսանկարները նշված են սև ու սպիտակ գույներով

Մեկնաբանություններ (2)

HAGOP
GOOD RIDDANCE! NO NEED FOR DIRT BAG POLITICIANS!!!! ARMENIA HAS ENOUGH GARBAGE IN THE STREETS. IT DOES NOT NEED MORE GARBAGE IN ITS GOVERNMENT.
Թինա
Էս երկրում հեռացում չի գործում այս օր ազատվեց օրեր անց մեկ ուրիշ պաշտոն կստանա ....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter