HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանական և մյուս քաղաքացիական շարժումների սկզբունքային մոտեցումը մեզ պետք է նաև արդար ընտրություններ կազմակերպելու համար. «Խոսքի իրավունք»

«Խոսքի իրավունք» միավորումը ողջունում է այն հանգամանքը, որ հակառակ ամեն տեսակի սադրանքների Թեղուտի համար պայքարող էկոակտիվիստները շարունակում են մնալ համառ իրենց պայքարում: Սա իսկապես գիտակից և առողջ հասարակության զարթոնք է:

Ցանկալի է նման պայքար սեփական իրավունքների համար տեսնել նաև սոցիալ-տնտեսական խնդիրների պարագայում: Ամեն օր տեղի են ունենում թանկացումներ, որոնք խայտառակ չափերի են հասել: Անհրաժեշտ է ստեղծել սոցիալական հզոր շարժումներ, որոնք կպայքարեն օրեցօր խորացող սոցիալան բևեռացման և անարդարությունների դեմ:

Բնապահպանական և մյուս քաղաքացիական շարժումների սկզբունքային մոտեցումը մեզ պետք է նաև արդար ընտրություններ կազմակերպելու համար: «Խոսքի իրավունք» միավորումը առաջարկում է ԿԸՀ-ին առաջիկա մայիս ամսին կայանալիք խորհրդարանական և հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններում դիտորդի կարգավիճակում ներառել նաև օրինակ Մարիամ Սուխուդյանին, մյուս էկոակտիվիստներին կամ «Չենք լռելու» շարժումից մեկին: Նրանք բազմիցս ապացուցել են իրենց անկաշառ և սկզբունքային լինելը: Նրանք ամեն օր չեն երևում հեռուստաալիքներով, սակայն ունեն մեծ հասարակական վստահություն: Վստահ ենք՝ նրանք դեմ կլինեն մեր այս առաջարկին, սակայն հավատացեք՝ սա պետք է ընտրություններ կոչվող երևույթի նկատմամբ ավելի մեծ վստահության համար:

«Խոսքի իրավունք» միավորում

Մեկնաբանություններ (2)

Levon
es xosqi iravunqic chem, bayc vonc hasdkanum em, nranq nkati unen vor nuyn hamarutyun@, vor@ cucaberecin trchkani kam teghuti hamar payqaroghner@ mez petq e @ntrutyunneri ardar anckacnelu ham inchpes nayev socialakan anardarutyunneri dem payqarum
Karine
Այն ամենն ինչ կատարվեց Թեղուոտում դեժավյու է, հենց նման կերպ, խնդիրների մեջ չխորացող երիտասարդների մի խումբ էլ գործիք դառնալով այլոց ձեռքին 1989 թվականին փակեց Ալավերդու մետալուրգիական հզոր գործարանը, որ հետո իսպառ ավերվեց: Այս ամենը շատ նման է նրան,ասում են մեծահասակները: Նույն բնապահպանական լոզունգները, նույն էքսցենտրիկ, ազգի ու համայն աշխարհի առողջութայն մասին չակերտավոր մտածող երիտաարդների հովանավորները հիմա էլ անհանգիստ են որ թեղուտ շնողում են սկսել լավ ապրել: Իսկ այդ նույն համայն աշխարհում, որի առաջամարտիկ անգլիախոս երկրներից օտարերկարցիների մի մեծ խումբ մասնակցում եւ գուցե ուղղորդում էր այս շարժումը: Նրանց երկրները , մասնավորապես ԱՄՆ-ը - աշխարհի ամենահզոր երկիրը այդպես էլ չի ստորագրում Kիոտոյի միջազգային համաձայնագիրը, որ գլոբալ տաքացման վտանգից ելնելով աշխարհի քսան զարգացած երկրներից պահանջում է սահմանափակել վնասակար արտանետումները մթնոլորտ: Դրա հետեւանքով սկսված մոլորակի տաքացումը սպառնում է վերածվել կատակլիզմմների մի շղթայի որը կավարտվի մոլորակի կործանմամբ: Ստացվում է հզոր երկրներն իրավունք ունեն բնության հերն անիծել, իսկ փոքրերին, մանսավորապես Հայստանին չի կարելի հանք շահագործշել, քանի որ աշխատանքի համաշխարհային բաժանման մեջ Հաայստանին թույլատրել են միայն էկոլոգիապես մաքուր մոշ ու զկեռ, ծիրան ու կեռաս արտահանել, մնացած ամեն ինչը նօ նօ: Արատահանել այն էլ սահմանափակ քանակով, հիշեք առեւտրի համաշխարհային կազմակերպոթւյան , եվրոմիաության, Ամն-ի ու այլ երկրների ներմուծման սահմանափակումները: Հայստանի եւ փոքր երկրների ունեցած բնական պաշարները պահեստարաններ են նույն զարգացած երկրների համար, որ նրանք պատարստվում են շահագործել 30-40 տարի անց, երբ սպառվեն խոշոր հանքավայրերից առայժմ մեծ շահույթներով հանվող բնական պաշարները: Ուշադրություն դարձրեք, երիատսարները հենց այդպես էլա սում են,, մենք կողմ ենք որ այդս հանքերը շաահգործվեն երեսոըւն քառասուն տարի հետո: Հիմա օտարերեկրյա պարոնները վրդովված են, Հայաստանը անսալով հորդորները խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ է գործարկում: Վարկեր չեն տալիս այդ հանքավայրը շահագործելու, այդ երկրներում մարդկանց բարեկցիկ ապրելակերպ ստեղծելու համար, իսկ երբ սեփականատերը սկսում է սեփական միջոցներով իրականացնել շահագործման աշխատանքները օտերերկրացի ների ուղեկցությամբ տեղում հայտնվեցին բնապահպանները, հայրենասեր, գուցե եւ անկեղծ, սական երիատսարդական մաքսիմալիզմով վարակված մարդիկ, որ անգամ չհասկանալով, իսկ տեղում շատերի հետ զրույցից հենց դա պարզվեց , եւ չհասկանալով իրենց արարքի հետեւանքները կատարում են քայլեր, որ նորից հայաթափման ու ավերի հետեւանքներ է ունենալու: Ավագ սերունդը դա արդեն տեսել է Երւանի քիմիական գործարանի, ատոմակայանի,Ալավերդու մետալուրգիական, Հրազդանի ցեմենտի եւ Վանաձորի քիմիական գործարանների օրինակով, ի դեպ 89-ի շարժման ղեկավարներ աննկուն ՀԱԿՈԲ ՍԱՆԱՍԱՐՅԱՆն ու Կարինե Դանիելյանը հիմա էլ նոր շարժման շարքերում են: Այսքանը: Մնացածը ձեր մտածելիքն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter