Կրկեսի դերասան Արմեն Ադոնցը Գինեսի ռեկորդների գրքի հայկական տարբերակում՝ Դյուցազնագրքում գրանցվեց՝ սահմանելով 4 ռեկորդ: Նա 40 վայրկյանում գլխի վրա ճկեց 12 մմ տրամագծով և 1 մ երկարությամբ 15 ամրան, պարանոցի փափուկ մասով 57 վայրկյանում ճկեց 7 հատ 2 մ 10 սմ-անոց ամրան: Այնուհետև Արմեն Ադոնցի վրայով անցավ գրեթե 2 տոննա կշռող Nissan X-Trail ամենագնացը: Նույն մեքենան նա պարանոցով հրեց 41 մետր 70 սմ: Նշված ռեկորդները Արմենը պատրաստվում է կրկնել կամ գերազանցել Գինեսի ռեկորդների գրքի համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել