Հոկտեմբերի 3-ին Մաշտոցի պուրակում տեղի ունեցավ Vegan Fest Yerevan փառատոնը: Փառատոնը նվիրված էր առողջ ապրելակերպին ու կենդանիների պաշտպանությանը, Հայաստանում այն անցկացվում է երրորդ անգամ: Այս տարվա կարգախոսն էր «Ընտրիր կյանքը»: Փառատոնին մասնակցել կարող էին բոլոր ցանկացողները: Բուսակերները և ոչ բուսակերները պուրակում օգտվում էին նաև անվճար հյուրասիրությունից: Ուտեստները բացառապես բուսակերական էին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել