Ազատ գետի պահպանման համար պայքարող քաղաքացիները մեկ ամիս առաջ, 8 ժամից ավել փակ պահելով Գառնի-Երևան ճանապարհը, ստիպեցին շինտեխնիկան դուրս բերել Ազատի կիրճից: Այսօր` մայիսի 12-ին, նախատեսված էր հանդիպում համայնքի բնակիչների և պաշտոնատար անձանց միջև` քննարկելու «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ»-ի նախագիծը, որով նախատեսվում է Ազատ գետը տեղափոխել խողովակների մեջ և տանել Արարատյան դաշտավայր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել