HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունը փորձում է բռնի ուժ կիրառել «Հայաստան» հանրախանութում

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր (6-րդ) վարչության աշխատակիցներն այս պահին գտնվում են «Հայրապետյան եղբայրներ Հ.Ա.» ՓԲԸ-ին պատկանող «Հայաստան» հանրախանութում և փորձում են տարածքում գտնվողներին դուրս հրավիրել, որպեսզի տարածքը հանձնեն «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին: Փաստաբան Արա Զոհրաբյանը, ով այս պահին դեպքի վայրում է, հայտնում է, որ 6-րդ վարչության աշխատակիցներն իրավունք չունեն նշյալ գործողություններն իրականացնելու:

Ըստ նրա՝ ոստիկանությունն այս պահին գործում է Սահմանադրության 5-րդ հոդվածի պահանջի խախտմամբ, քանի որ նա այդպիսի լիազորություն չունի: Իսկ կառավարության որոշմամբ նախատեսված՝ ներխուժումը կանխելու իր լիազորությունը այս դեպքի համար կիրառելի չէ, քանի որ ոստիկանությունը չի ներկայացրել պատշաճ լիազորագիր, և, բացի այդ, տվյալ տարածքի հետ կապված դատական վեճ կա, ինչպես նաև տարածքը անշարժ գույքի վարձակալության իրավունքով տրված է օգտագործման: 

«Հետքի» թղթակիցը դեպքի վայրում է, ավելի ուշ կներկայացնենք մանրամասները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter