HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Գ. Սահակյանը չի պատրաստվում որևէ մեկին «հավատավոր դարձնել»

Այսօր լրագրողների հարցերին պատասխանում էր ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Դուք ԲՀԿ-ին մրցակից համարո՞ւմ եք:

Մենք մրցակից ենք համարում բոլոր այն կուսակցություններին, որոնք կընդգրկվեն ընտրական պրոցեսներին: Բայց հակառակորդ կամ թշնամիներ, կարծում եմ, չենք համարելու:

Դուք կլինե՞ք ՀՀԿ ցուցակում:

Եթե դուք մեծ ցանկություն ունենաք, ես էլ կլինեմ:

Իսկ անկախ մեր ցանկությունի՞ց:

Եթե դուք ցանկություն չունենաք, ես կլինեմ:

Անկախ մեր ցանկությունից՝ Դուք կլինե՞ք, թե՞ չեք լինի:

Ես ավելի բարձր ծանրաձողի կողմնակից եմ, և ես միշտ կլինեմ քաղաքական դաշտում:

Ինչպե՞ս կգնահատեք Սոչիի եռակողմ հանդիպումը:

Կազանի հանդիպումից առաջընթաց կա, ամբողջ հանդիպման այն պայմանավորվածությունները, որոնք հայտարարությունների մեջ ընդգրկված էին, դա կազանյան հանդիպումից հետո որոշակի պարտավարություն է ադրբեջանական կողմի վրա: Ես այն գործիչը չեմ, որ այս անգամ էլ հավատամ Ալիևին և որպես հայտարարող կողմ մտածեմ, որ պրակտիկայում Ալիևը գործողոության մեջ կդնի այդ ամենը: Համենայն դեպս, խաղաղ գործընթացների տրամաբանությամբ է գնում: Կարծում եմ՝ աշխարհի զինանոցում այլ մի գործիք չկա բացի պայմանավորվածությունները, դիվանագիտական քննարակումները, բանակցությունները: Մյուս կողմն արդեն պատերազմն է, և բազմիցս կրկնել ենք՝ չենք երկնչում պատերազմից, բայց լուծումը տեսնում ենք խաղաղ ճանապարհում: Սա մեր որդեգրած քաղաքականությունն է, որը արտահայտվեց նաև Սոչիի բանակցություններին, որի տակ ստորագրեց նաև փոքր Ալիևը:

Դուք ասացիք, որ այն քաղաքական գործիչը չեք, որ հավատաք Ալիևի խոսքերին, Դուք կարծում եք՝ այս ժողովուրդը այն ժողովո՞ւրդն է, որ նորից հավատա Հանրապետականին:

Ժողովուրդը ոչ թե Հանրապետականին է հավատում, և հեչ պետք չի, որ որևէ կուսակցության հավատա: Ժողովուրդը հավատում է իր ճակատագրին, և որոնում, գտնում է այն մարդկանց, ովքեր կարող են տնօրինել այդ ճակատագիրը:

Այսինքն՝ Հանրապետակա՞նն է ժողովրդի ճակատագիրը:

Կուսակցությոնները ընդամենը միջոց են, նպատակ չեն: Էնպես որ ժողովրդի համար ոչ Հանրապետական, ոչ որևէ կուսակցություն նպատակ չէ: Եվ ժողովուրդն էլ պարտավոր չէ որևէ մեկին հավատալու: Ժողովուրդը գալիս է, իր ձայնը տալիս է, իսկ եթե դուք չեք հավատում, ես չեմ պատրաստվում ձեզ հավատավոր դարձնել: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter