HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հետքի» հրապարակումները վերանայեցին մարզպետարանի մոտեցումները ավագանու որոշումների նկատմամբ

«Հետքն» ուսումնասիրում է Արմավիրի մարզի համայնքների ավագանու, համայնքապետերի կողմից կայացված ֆինանսական հատկացումների մասին որոշումները: Օրինակ՝ մարզի Ոսկեհատ, Արաքս համայնքներում իրականացրած ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ համայնքային բյուջեները առնվազն սոցիալական օգնությունների մասով, նպատակային չեն ծախսվում: Մասնավորապես՝ բյուջեով նախատեսված սոցիալական օգնությունների զգալի մասը հատկացվում են որոշում կայացնող ավագանու անդամներին, նրանց ընտանիքների անդամներին, համայնքապետի մերձավորներին և այլն: Ավագանու անդամներն էլ կողմ են քվեարկում իրենց իսկ օգտին կայացվող որոշումներին: Ավագանու կայացրած որոշումների օրինակը պարտադիր կարգով ուղարկվում է մարզպետարան: Տարիներ շարունակ մարզպետարանում ինչու՞ չեն նկատել համայնքային բյուջեի ոչ նպատակային ծախսերը: Այս թեմայի շուրջ խոսելու ենք Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Յուրի Մանվելյանի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter