HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաստաբան Արա Զոհրաբյանը պարզաբանում է

Հանդիսանում եմ «Հայաստան» առևտրի կենտրոն Հայրապետյան եղբայրներ» ՓԲ ընկերության (այուհետ' Ընկերություն) և Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչը:

«Ամերիաբանկ» ՓԲ ընկերությունը (այսուհետ' Բանկ) 25.01.2012թ. ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցների հետ այցելել է Երևանի Հր.Քոչարի 2 հասցեում գտնվող Հայաստան հանրախանութը (այսուհետ' Տարածք) և փորձել է տարածքից վտարել տարածքում գտնվող անձանց:

Տարածքը սեփականության իրավունքով պատկանել է Փայլակ Հայրապետյանին, որը Բանկի կողմից (մեր կարծիքով) ապօրինի կարգով վերցվել է ի սեփականություն: Այդ վերցման գործողությունները Փայլակ Հայրապետյանը վիճարկում է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Բացի այդ, Տարածքը 17.12.2008թ. վարձակալության պայմանագրի հիման վրա, որը գրանցվել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի Արաբկիրի տարածքային ստորաբաժանումում (վկայական N 2504085), փոխանցվել է Ընկերության տիրապետմանը և օգտագործմանը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 619-րդ հոդվածի համաձայն' վարձակալության հանձնված գույքի նկատմամբ uեփականության իրավունքի փոխանցումն այլ անձի հիմք չէ վարձակալության պայմանագիրը լուծելու կամ փոփոխելու համար...:

Այս պայմաններում, վարձակալ հանդիսացող Ընկերությունն է հանդիսանում Տարածքի օրինական տիրապետողը, քանի որ այսօր էլ անշարժ գույքի կադաստրում, Ընկերության անունով առկա իրավունքի գրանցման վկայականը գործում է:

ՀՀ ոստիկանության աշխատակիցները ազատեցին Տարածքը և հեռացան, երբ մեր կողմից ՀՀ ոստիկանության պետին հասցեագրված բողոքի քննարկման արդյունում պարզեցին, որ առկա է դատական վեճ և վարձակալի իրավունքի գրանցման վկայական: Հետևաբար, ոստիկանության գործողությունները այս համատեքստում իրավաչափ էին:

Ոստիկանության աշխատակիցների հեռանալուց հետո «Ամերիաբանկ» ՓԲԸ աշխատակիցները փորձեցին բռնի ուժով կանխել Ընկերության ներկայացուցիչների կողմից տարածքը տիրապետելու գործողությունները, ինչի արդյունքում վնասվեց Ընկերության գույքը: Այս պահի դրությամբ Տարածքը գտնվում է Բանկի տիրապետման ներքո ապօրինի:

Օրենսդիրը նախատեսել է հատուկ պետական մարմիններ, որպիսիք են դատարանը և ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը, որպեսզի կողմերի վեճերը լուծվեն այդ մարմինների կողմից: Հակառակ դեպքում, եթե քաղաքացիները փորձեն իրենք իրենց վեճերը լուծեն և մարդկանց վտարեն տարածքներից, կկիրառվի անօրինական բռնի ուժ, ինչը հղի տարաբնույթ հետևանքներով: Դրա համար կան հատուկ պատրաստված հարկադիր կատարողներ, որոնք հարկադրանքի միջոցներ կարող են կիրառել պետության անունից:

Մեր կարծիքով, Բանկի գործողությունները, արտադատական կարգով Ընկերության տիրապետման տակ գտնվող և վիճելի համարվող Տարածքից մարդկանց վտարելու կապակցությամբ, իրավաչափ չէին:

փաստաբան' Արա Զոհրաբյան

25.01.2012թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter