HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թեղուտի, Ցեղասպանության և Հրանտ Դինքի վերաբերյալ հռչակագրեր` ԵԽԽՎ-ում

26 հունվարի 201., Ստրասբուրգ, Ֆրանսիա: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում շրջանառության մեջ է դրել երկու գրավոր հռչակագիր: 

«Թեղուտի տեխնածին բնապահպանական աղետի ծրագրի դատապարտում» վերտառությամբ քննարկման ներկայացված առաջին փաստաթուղթը, որին իրենց ստորագրություններով միացել են 27 պետություն ներկայացնող 44 պատվիրակներ, առնչվում է Հայաստանի բնապահպանական ճգնաժամին եւ մասնավորաբար` Թեղուտի խնդրին: Հռչակագրում նշվում է` «Մենք խստորեն դատապարտում ենք Հայաստանի կառավարության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների շարունակական ոտնահարումը եւ պահանջում անվավեր ճանաչել Թեղուտի հանքի շահագործման վերաբերյալ բոլոր որոշումները»: Հռչակագիրն ամբողջությամբ տես այստեղ:  

Երկրորդ փաստաթուղթը` «Ուշադրության կոչ Թուրքիայում շարունակվող անպատժելիության հետեւանքների վերաբերյալ», որը ստորագրված էր ԵԽԽՎ-ում 24 երկրի 35 պատվիրակների կողմից, անդրադառնում է Հրանտ Դինքի` թուրքական պետության կողմից իրականացված սպանության հինգերորդ տարելիցին եւ կոչ է անում ճանաչել հայերի, ասորիների ու հույների ցեղասպանությունները: «Մենք մտահոգված ենք թուրքական իշխանությունների կողմից հայերի, հույների եւ ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունների շարունակական ժխտմամբ եւ լրագրողների ու գրողների նկատմամբ հետապնդումների նպատակով քրեական օրենսգրքի 301 հոդվածի օգտագործմամբ»,- ասված է փաստաթղթում: Հռչակագիրն ամբողջությամբ տես այստեղ: Այս մասին հայտնում է  «Ժառանգությունը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter