HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագն Չախալյանի շնորհավորական ուղերձը

Հունվարի 28-ին` Հայոց բանակի օրը, լրանում է նաև «Միասնական Ջավախքի» առաջնորդ, ջավախահայ գործիչ Վահագն Չախալյանի  որդու` Ռուբեն Չախալյանի ծննդյան 5-ամյակը:  Վահագն Չախալյանի հայրը «Հետքին» փոխանցեց Վահագնի շնորհավորական ուղերձը. «Շնորհավորում եմ իմ որդի Ռուբեն Չախալյանի 5 և Հայկական բանակի 20-ամյա հոբելյանները: Հավատացած եմ, որ մեր նորօրյա պատմության Հունվարի 28-ը մեր պետության, Հայկական լեռնաշխարհի, աշխարհասփյուռ հայության ապագա հազարաբյուր տարիների ստեղծարար ու խաղաղ գոյապահպանման գրավականն է»: 

Հիշեցնենք, որ Վահագն Չախալյանը 2008 թվականի հուլիսից ձերբակալված է և վրացական դատարանների կողմից դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: Այժմ Վահագնը գտնվում է Վրաստանի Ռուսթավի համար 6 խիստ ռեժիմի բանտում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter